Artsakhpress

Ռազմական

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական գործակցության և տարածաշրջանային հարցեր

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ռուս գործընկերոջ հետ միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան X-րդ համաժողովի շրջանակում, որին մասնակցում է աշխարհի ավելի քան 70 երկրից շուրջ 700 պատվիրակ:

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական գործակցության և տարածաշրջանային հարցեր

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական գործակցության և տարածաշրջանային հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին ներկայացնում է 1lurer.am-ը։
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, ռազմական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում վերջին շրջանում արձանագրված զարգացումները՝ ընդգծելով, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ռուսական կողմը ևս մեկ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը՝ գլխավոր կայունացնող գործոնը հրադադարի ռեժիմի պահպանումն է շփման գծի ողջ երկայնքով:

Կողմերը կարևորել են իրադրության հետևողական ու շարունակական կայունացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը՝ շեշտադրելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի դերակատարությունն այդ հարցում:

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել հայ-ռուսական ռազմական համագործակցության ներկա մակարդակի առնչությամբ և քննարկել փոխգործակցության հետագա խորացման ծրագրերն ու հնարավորությունները: Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային անվտանգության հիմնախնդիրների շուրջ:

Սուրեն Պապիկյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Եվս մեկ անգամ վերահաստատել ենք ռազմատեխնիկական համագործակցության, ռազմավարական ուղղությունները և, իհարկե, Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, և ամենակարևորը՝ մի շարք հարցեր, որոնք վերաբերում են համատեղ պլանների իրագործմանը:

Ընթացիկ տարում սա նախարարների արդեն երկրորդ հանդիպումն է: Պապիկյանը բարձր է գնահատում հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերությունների ներկայիս մակարդակը, ինչի վկայությունն է նաև Հայաստանի մասնակցությունը «Բանակ 2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և բանակային խաղերին:

Սուրեն Պապիկյան - Իհարկե, նաև լավատես եմ այդ առումով: Այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր են կատարվում: Կարևոր է նաև ռազմատեխնիկական ֆորումին մեր մասնակցությունը, թե՛ ռուսական և թե՛ օտարերկրյա մի շարք ընկերությունների հետ մեր քննարկումները, նորագույն տեխնիկայի հետ ծանոթացումը, որոնց շուրջ մեր գործընկերները կաշխատեն:

Ֆորումի շրջանակներում Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունեցել խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Այս տարի համաժողովին հրավիրված են 129 երկրների արդյունաբերական պատվիրակություններ և ձեռնարկություններ։ Միջոցառման շրջանակում Ալաբինո զորավարժարանում և Կուբինկա օդանավակայանում օտարերկրյա պետությունների պատվիրակությունների համար ցուցադրվում են ժամանակակից սպառազինության և տեխնիկայի նմուշներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Ինչպես կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին

ՀԱՊԿ միացյալ շտաբի նոր պետ է նշանակվել Անդրեյ Սերդյուկովը

ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 398․56 դրամ

Search