Artsakhpress

Միջազգային

Պետդեպը ողջունում Է Լվովում բանակցություններ վարելու՝ Զելենսկիի, Էրդողանի եւ Գուտերիշի որոշումը

Միացյալ Նահանգները ողջունում Է Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի եւ Թայիփ Էրդողանի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի որոշումն օգոստոսի 18-ին բանակցություններ վարելու Լվովում:

Պետդեպը ողջունում Է Լվովում բանակցություններ վարելու՝ Զելենսկիի, Էրդողանի եւ Գուտերիշի որոշումը

Պետդեպը ողջունում Է Լվովում բանակցություններ վարելու՝ Զելենսկիի, Էրդողանի եւ Գուտերիշի որոշումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 17-ին լրագողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը: «Անտարակույս, կան մի շարք կարեւոր հարցեր, որոնք գլխավոր քարտուղարը, նախագահ Զելենսկին եւ նախագահ Էրդողանը կարող են քննարկել:
Այն փաստը, որ հանդիպումը կկայանա հենց այնտեղ, թույլ Է տալիս ենթադրել, որ հիմնական ուշադությունը կնվիրվի պարենային անվտանգությանը եւ այն պայմաններին, որոնք Թուրքիան ձեռնարկում Է Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի ազատ արտահանման կամ ավելի ազատ արտահանման օժանդակման համար: Մենք շատ գնահատում ենք Թուրքիայի ջանքերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ջանքերը, Ուկրաինայի ջանքերը, որոնք նպատակաուղղված են այն բանին, որպեսզի նավերը դուրս գան Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից»,- ասել Է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայից դուրս Է եկել «ավելի քան 20 նավ՝ բեռնված հացահատիկով, սննդամթերքով»: «Դրանց ճնշող մեծամասնությունը զննում Է անցել Համատեղ համակարգող կենտրոնում եւ այժմ ուղեւորվում Է նշանակման վայր: Դա միանշանակ լավ Է»,- եզրափակել Է Փրայսը: Օգոստոսի 16-ին Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնն  ամփոփել Է աշխատանքի առաջին երկու շաբաթվա՝ օգոստսի 1-ից մինչեւ 15-, արդյունքները: Կենտրոնի տվյալների համաձայն՝ պարենով բեռնված 21 նավերից, որոնք դուրս են եկել Ուկրաինայի նավահանգիստներից, մեկ նավն ուղեւորվել Է Աֆրիկա, մնացածները՝ Եվրոպայի եւ Ասիայի երկրներ:
Ուկրաինայից դուրս տարված պարենի ընդհանուր ծավալից Աֆրիկայի մայր ցամաք Է ուղակվել սոսկ 4 տոկոսը: ՄԱԿ-ում բազմիցս նշել են, որ Ուկրաինայից պարենի արտահանումն իրականացվում Է առեւտրային գործառնությունների շրջանակներում, նշանակման վայրը որոշում են մասնավոր ընկերությունները՝ ելնելով իրենց շահերից: Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվեց փաստաղթերի փաթեթ, որոնք կոչված են լուծելու աշխարհի շուկաներին պարենի եւ պարարտանյութերի մատակարարումների խնդիրը: Համաձայնագրերից մեկը կարգավորում Է Կիեւի վերահսկման ենթակա սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման կարգը: Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի կողմից Ստամբուլում ստեղծված քառակողմ կենտրոնը նախատեսված Է հացահատիկով նավերի զննման համար՝ զենքի մաքսանենգություն թույլ չտալու եւ սադրանքները բացառելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Արմեն Գրիգորյանը մեկնել է Թեհրան՝ քննարկելու տարածաշրջանում վերջին զարգացումները

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կիրակի ժամանել է Թեհրան՝ հանդիպելու իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար գեներալ Ալի-Աքբար Ահմադիանի հետ։

Ինչո՞ւ ԵՄ-ն չարձագանքեց. Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև կներկայացնի

Ինչո՞ւ ԵՄ-ն չարձագանքեց Ադրբեջանին. Եվրոպան պառակտված է, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դարձել է իր միջնորդության պատանդը:

Դարերի պատմություն են կորցրել․ The Independent-ը՝ Արցախից հայերի բռնագաղթի մասին

Լեռնային Ղարաբաղի փլուզումից հետո էթնիկ զտումների վախից փախչող սարսափած ընտանիքները ջրի եւ վառելիքի պակաս են զգում հարեւան Հայաստան երկօրյա հուսահատ ճանապարհորդության ժամանակ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը մեծացնում է իր աջակցությունը Հայաստանի իշխանություններին

Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 100 հազար փախստական, որոնցից շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Քիչ առաջ ադրբեջանցիները գերեվարել են գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին

Ադրբեջանը սկսել է գրանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար

Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում Արցախի ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար

Եվլախում ընթանում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Search