Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ը եւ Թայվանը պայմանավորվել են աշնան սկզբին առեւտրական բանակցությունների մեկնարկի շուրջ

Միացյալ Նահանգները եւ Թայվանը օգոստոսի 17-ին պայմանավորվել են աշնանն առեւտրական բանակցություններ սկսել նոր առեւտրական նախաձեռնության շրջանակներում, հայտարարելով, որ իրենք ցանկանում են համաձայնությունների հասնել «տնտեսապես նշանակալից արդյունքներով»:

ԱՄՆ-ը եւ Թայվանը պայմանավորվել են աշնան սկզբին առեւտրական բանակցությունների մեկնարկի շուրջ

 ԱՄՆ-ը եւ Թայվանը պայմանավորվել են աշնան սկզբին առեւտրական բանակցությունների մեկնարկի շուրջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այդ մասին հաղորդում են ԶԼՄ-ները:
ԱՄՆ-ի առեւտրի հարցերով ներկայացուցչի գրասենյակը հաղորդել Է, որ երկու կողմերը «փոխհամաձայնության են հասել բանակցային մանդատի շուրջ»: «Մենք պլանավորում ենք հետեւել հավակնոտ գրաֆիկին բարձր մակարդակի պարտավորությունների եւ նշանակալից արդյունքների հասնելու համար, որոնք բանակցային մանդատի շրջանակներում ընդգրկում են առեւտրի տասնմեկ բնագավառ, եւ որոնք կարող են կառուցել 21-րդ դարի ավելի արդարացի, բարգավաճող ու կայուն տնտեսություն»,-ասվում Է Միացյալ Նահանգների առեւտրական ներկայացուցչի տեղակալի հայտարարության մեջ:
21-րդ դարում առեւտրի հարցում ամերիկա-թայվանյան նախաձեռնությունը Վաշինգտոնի եւ Թայբեյի կողմից հրապարակվել Է ընթացիկ տարվա հունիսին: Այն նախատեսում Է առարկայական բանակցություններ 11 հարցերի շուրջ. առեւտրի ծավալներ մեծացում, կարգավորման նորմեր, գյուղատնտեսություն, կուռուպցիայի դեմ պայքար, աջակցություն փոքր ու միջին բիզնեսին, թվային առեւտուր, աշխատավորների իրավունքներ, շրջակա միջավայրի պաշտպանություն, ստանդարտացում, պետական ձեռնարկություններ եւ ոչ շուկայական մեթոդներ ու կանոններ: Դիտորդները կարծում են, որ բանակցությունները Վաշինգտոնի կողմից կղզուն աջակցելու ջանքերի եւս մեկ վկայությունն են Չինաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին, որը պայմանավորված Է օգոստոսի ամսին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի եւ ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության՝ Թայվան այցերով:
ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչների կողմից կղզի այցելությունն առաջացրել Է Պեկինի կտրուկ բացասական արձագանքը, որը ԱՄՆ-ի վարչակազմի այդ գործողությունները որակել Է որպես սադրիչ, որոնք խախտում են Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այցերին ի պատասխան Չինաստանը Թայվանի շրջանում անցկացրել Է մի շարք զորավարժություններ՝ հրետանային գնդակոծություններով եւ հրթիռային արձակումներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search