Artsakhpress

Միջազգային

Եվրոպայի խոշորագույն երկրները հուլիսին ռազմական օգնություն չեն առաջարկել Ուկրաինային. Politico

Եվրոպայի վեց խոշորագույն երկրները հուլիսի ընթացքում ռազմական օգնության որեւիցե միջոցներ չեն առաջարկել Կիեւին, ինչն առաջին դեպքն Է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկզբից ի վեր։

Եվրոպայի խոշորագույն երկրները հուլիսին ռազմական օգնություն չեն առաջարկել Ուկրաինային. Politico

Եվրոպայի խոշորագույն երկրները հուլիսին ռազմական օգնություն չեն առաջարկել Ուկրաինային. Politico
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 17-ին հաղորդել Է Politico թերթը՝ վկայակոչելով Կիլի Համաշխարհային Էկոնոմիկայի ինստիտուտի տվյալները, որը Ukraine Support Tracker ծրագրի շրջանակներում գնահատում Է Ուկրաինային տրամադրվող ռազմական, ֆինանսական եւ հումանիտար օգնությունը:
Ծրագրի ղեկավար Քրիստոֆ Տրեբեշի խոսքով՝ ապրիլի վերջից նկատվում Է Եվրոպայի երկրների կողմից Ուկրաինային ռազմական օգնության ծավալների նվազման միտում: Տրեբեշը նշել Է, որ օգոստոսի 11-ին «Կոպենհագեն – Ուկրաինա - 2022» դոնորական խորհրդաժողովի մասնակից երկրները համաձայնության են եկել  զենք գնելու համար Կիեւին հատակացնել 1,5 մլիարդ եվրո, սակայն այդ գումարը «չնչին Է» թվում «այն բանի համեմատաությամբ, ինչը հնչեցվել Է նախորդ խորհրդաժովներում»:
Չնայած այն բանին, որ ռազմական գործողությունները մտել են բեկման փուլ, «օգնության ցուցաբերման նոր նախաձեռնություններն սպառվել են», կարծում Է նա: Տրեբեշը նաեւ նշել Է, որ Եվրամիությունը շատ ավելի միջոցներ Է ուղղորդում կորոնավիրուսի հետեւանքների հաղթահարման, քան Ուկրաինայի աջակցության համար: Որպես օրինակ նա բերել Է Եվրոպայի Էկոնոմիկայի վերականգնման հիմնադրամը (RRF), որի տնօրինության տակ Է գտնվում 800 միլիարդ եվրո, մինչդեռ «Եվրոպայի ընդհանուր օգնությունն Ուկրաինային այսօրվա դրությամբ կազմում Է այդ գումարի սոսկ չնչին մասը»: «Այդ դիտարկումն այն բանի նշանն Է, որ, չնայած եվրոպական պաշտպանական քաղաքականությունում պատմական փոփոխություններին (…) ռազմական օգնությունն Ուկրաինային կարող Է կրճատվել հենց այն պահին, երբ Կիեն սկսում Է վճռական հակահարձակումը»,- ամփոփում Է հրատարակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: 

Բորելը Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

ԱՄՆ Սենատում ներկայացրել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների և Հայաստանին ռազմական ֆինանսավորման տրամադրման աջակցության օրինագիծ

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, մի խումբ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ միասին, օրինագիծ է ներկայացրել, որը կոչվում է «Հայերին ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու» ակտ։

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ. քննարկվում է զորքերի հետքաշման գործընթաց կազմակերպելու հարցը. տեղեկատվական շտաբ

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետքաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 19-ին` ժամը 02։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Մարտակերտի շրջանում. ՌԴ ՊՆ

Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։  

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել:

Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք․ հայկական կողմում կա մեկ վիրավոր. ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 17- ին ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ի՞նչ ծագման բեռներ են բերվելու Արցախ՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով

Վերածննդի հրապարակում հավաք է կազմակերպվել  

Արցախը համաձայնել է Բերձորի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխմանը

«Խաղաղության պայմանագիրը պարանաձգվելու է. դա կապված է գերտերությունների միջնորդական մրցապայքարի հետ». Գանտահարյան

Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք․ հայկական կողմում կա մեկ վիրավոր. ԱՀ ՊՆ

Ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ պայմանավորված՝ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կլինի 100 դրամ

Ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ

Սամվել Շահրամանյանը ներկայացրել է նորանշանակ պետական նախարար Արթուր Հարությունյանին

Search