Այսօր՝ օգոստոսի 18-ին, մայրաքաղաքի Ա.Գրիբոյեդովի անվան համար 3 դպրոցում մեկնարկել են ուսուցիչների ամենամյա նախաատեստացիոն վերապատրաստումները, որին մասնակցում է Հանրապետության հանրակրթական դպրոցների 150 ուսուցիչ:
Ստեփանակերտում մեկնարկել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ վերապատրաստումները համատեղ կազմակերպել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը և «Էպիկենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Նա նշել է, որ ուսուցիչների վերապատրաստումը ժամանակի պահանջ է: Բացի այդ՝ առաջընթաց հնարավոր է ապահովվել շարունակաբար սովորելու միջոցով:
«Էպիկենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր Սոֆյա Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ամեն տարի սեփական նախաձեռնությամբ կազմակերպում է ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, իսկ նախաատեստացիոն վերապատրաստումն առաջին անգամ է:
«Վերապատրաստողները մենթորներ են, ովքեր վերապատաստվել են և ունեն համապատասխան հավաստագրեր: Այս վերապատրաստումների նպատակն այն է, որ հետագայում ընտրենք լավագույն ուսուցիչներին որպես վերապատրաստողներ, որովհետև Արցախը պետք է սեփական բազան ունենա: Դասընթացները կշարունակվեն նաև հոկտեմբերին:
Կփորձենք այս տարվա ընթացում վերապատրաստման դասընթացներ կազմակերպել բոլոր առարկաներից»,-հավելել է Ս. Հովսեփյանը: