ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հայկական արմատներով ռուսաստանցի գեղասահորդների հնարավոր տեղափոխությունը Հայաստան:
Կարեն Գիլոյանը մեկնաբանել է հայկական արմատներով ռուսաստանցի գեղասահորդների հնարավոր տեղափոխությունը Հայաստան
«Ռուսաստանում են հանդես գալիս երիտասարդ և հեռանկարային գեղասահորդներ Արթուր Դանիելյանն ու Ադելիա Պետրոսյանը: Հնարավո՞ր է՝ մոտ ապագայում նրանց տեսնենք Հայաստանի հավաքականի կազմում»,- հարցրել են Գիլոյանին:
«Շանս միշտ կա: Հարց է՝ ի՞նչ կլինի նրանց և ռուսաստանցի մյուս գեղասահորդների հետ մոտ ժամանակներս: Իսկ հետո կտեսնենք»,- պատասխանել ԿԳՄՍ փոխնախարարը: