Artsakhpress

Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Արգենտինայում ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարությունում (ԱՀՄԱՊՆ) օգոստոսի 16-ին կայացել է Հայաստանի Հանրապետության և Արգենտինյան Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Արգենտինայում ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Արգենտինայում ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ խորհրդակցություններն անցկացրել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Արգենտինայի ԱՀՄԱՊ նախարարի տեղակալ Պաբլո Տետամանտին։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների դրական ընթացքը: Կարևորվել է հայ-արգենտինյան պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական և միջխորհրդարանական կապերի զարգացումը: Շեշտվել է երկկողմ հարաբերություններում առևտրատնտեսական կապերի աշխուժացման կարևորությունը։
Կողմերն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին։
Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, վերջինիս խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման նպատակով:
Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալին ընդունել է Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Սանտյագո Կաֆիերոն։ Հանդիպման ընթացքում ամփոփվել են քաղաքական խորհրդակցությունների արդյունքներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները, քննարկվել են հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների սերտացման հարցեր։
Արգենտինա այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությանն ընդունել են մշակույթի նախարար Տրիստան Բաուերը, պաշտպանության նախարար Խորխե Տայանան, Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովի անդամներն ու Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովի նախագահ Էդուարդո Վալդեսը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search