Օգոստոսի 20-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի կունենա Սաթենիկ Սաֆարյանի լուսանկարների և անվանական տետրերի բարեգործական ցուցահանդես-վաճառքը:
Տեղի կունենա Սաթենիկ Սաֆարյանի լուսանկարների և անվանական տետրերի բարեգործական ցուցահանդես-վաճառք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Լուսանկարների և տետրերի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է «Սիթի օֆ Սմայլ» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամին` քաղցկեղով հիվանդ երեխաների ու երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։ «Ամենքս կարող ենք մեր ներդրումն ունենալ քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների բուժման գործում՝ մասնակցելով բարեգործական ցուցահանդես-վաճառքին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Արցախյան առաջին պատերազմում հերոսացած ազատամարտիկ, հրամանատար Սամվել Սաֆարյանի դուստր Սաթենիկ Սաֆարյանը կյանքից հեռացել է 25 տարեկան հասակում՝ քաղցկեղի հետևանքով: Նա ընտրել էր բժիշկ- օնկոլոգի մասնագիտությունը՝ բուժելու և կյանքեր փրկելու համար: