Artsakhpress

Միջազգային

Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ատոմակայանի տարածքի գնդակոծությունները կարող են հանգեցնել լայնատարած ճառագայթային վարակման. Պուտինը զրուցել է Մակրոնի հետ

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտներ:

Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ատոմակայանի տարածքի գնդակոծությունները կարող են հանգեցնել լայնատարած ճառագայթային վարակման. Պուտինը զրուցել է Մակրոնի հետ

Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ատոմակայանի տարածքի գնդակոծությունները կարող են հանգեցնել լայնատարած ճառագայթային վարակման. Պուտինը զրուցել է Մակրոնի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, փոխանցում է tert.am-ը:
«Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ընդգծել է, որ Ուկրաինայի զինվորականների կողմից Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի տարածքի պարբերական գնդակոծությունները մեծ աղետի առաջացման վտանգ են ստեղծում, որը կարող է հանգեցնել լայնատարած ճառագայթային վարակման»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախագահները կարևորել են ՄԱԳԱՏԷ-ի առաքելության շուտափույթ ուղարկումը Զապորոժիեի ԱԷԿ. առաքելությունը կկարողանա տեղում գնահատել իրական վիճակը: Ռուսական կողմը հաստատել է գործակալության տեսուչներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
«Վլադիմիր Պուտինը նաև հիշեցրել է ՄԱԿ-ի քարտուղարությանը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փորձագետներին ուղղված՝ Ելենովկայում գտնվող քննչական մեկուսարան այցելելու հրավերի մասին, որտեղ Ուկրաինայի ԶՈւ-ի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել են այնտեղ պահվող մեծ թվով ուկրաինացի ռազմագերիներ»,- հայտնել են Կրեմլում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search