Artsakhpress

Հարցազրույց

Մենք մեր կյանքով ու ապրելակերպով պետք է ամրագրենք Անկախության հռչակագիրը և հրաժարվենք այն ավարտված համարելու մոլորությունից․ ԱՀ ԱԺ նախագահի բացառիկ զրույցը

«Ադրբեջանի հանրապետության սանձազերծած ապրիլյան, ապա նաեւ Թուրքիրայի եւ այլ ահաբեկչական ուժերի ներգրավմամբ 2020թ․ աշնանային պատերազմները վերահաստատեցին Արցախը առանց հայերի նրանց անթաքույց ու հեռուն գնացող նենգ մտադրությունները։ Ու այդ ամենից հետո բանակցային գործընթացքում ներառել Ադրբեջանի կազմում ինչ-որ տեսակի կարգավիճակ տրմադրելու խնդրահարույց հարց չի տեղավորվում ոչ մի առողջ բանականության մեջ»:

Մենք մեր կյանքով ու ապրելակերպով պետք է ամրագրենք Անկախության հռչակագիրը և հրաժարվենք այն ավարտված համարելու մոլորությունից․ ԱՀ ԱԺ նախագահի բացառիկ զրույցը

Մենք մեր կյանքով ու ապրելակերպով պետք է ամրագրենք Անկախության հռչակագիրը և հրաժարվենք այն ավարտված համարելու մոլորությունից․ ԱՀ ԱԺ նախագահի բացառիկ զրույցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ապագայի, առկա մարտահրավերներին և դրանց հնարավոր լուծումներին անդրադարձով սկսվեց «Իրավունքի» հետ բացառիկ զրույցը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ, ով տեւական ժամանակ հանդես էր գալիս բացառապես պաշտոնական հաղորդագրություններով։ Եվ ահա անդրադառնալով  44-օրյա պատերազմի երկու տարիներին, մեր զրուցակիցը նախ պատմական էքսկուրս անցկացրեց, հստակ փաստելով.

«Նախ պատերազմը ոչ թե 44-օրյա էր, այլ՝ 45-օրյա։ Որովհետև 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո թշնամին մոտ 12 ժամ ուժեր էր գործադրում Մարտունու ուղղությամբ՝ կիրառելով  տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում՝ օդուժ, ԱԹՍ, նպատակ ունենալով գրավել Մարտունի և Ճարտար քաղաքները, Կարմիր շուկայի ուղղությամբ առաջընթաց արձանագրել։ Ասել, թե երկու տարին շուտ անցավ՝ այդպես չէ, որովհետև պատերազմի ավարտից հետո նոր բազմաթիվ մարտահրավերներ ի հայտ եկան՝ ինչպես ԱՀ Կառավարության, այնպես էլ Օրենսդիր մարմնի առջև։ Ես հիշում եմ 2020թ․ նոյեմբեր ամիսը, երբ նայում էի ու տեսնում, որ ոչ մի օրենքի նախագիծ իրականությանը չէր համապատասխանում։ Եվ ի պատիվ մեր բոլոր խմբակցությունների պատգամավորների՝ հասկացանք, որ առաջին անգամ պետք է խախտենք ԱԺ կանոնակարգ-օրենքը, որտեղ ամրագրված է, որ առնվազն ամիսը մեկ անգամ լիագումար նիստ պետք է անցկացվի։ Սկսեցինք նոր օրենքների նախագծեր մշակել, որոնք համահունչ էին ստեղծված իրավիճակին։ Որովհետեւ բոլորս գիտակցում ենք, որ մենք բարոյական իրավունք չունենք Արցախի կարգավիճակի, Արցախում ապրելու իրավունքից մի սանտիմետր անգամ շեղվելու։

Մենք պետք է կյանքի կոչենք 1991թ․ սեպտեմբերի 2-ը, 1991․թ․ դեկտեմբերի անկախության հանրաքվեն և 1992թ․ հունվարի 6-ի անկախության հռչակագիրը։ Հիշեցման կարգով նկատեմ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, որպես վեճ առաջին անգամ ծագել է 1918թ․-ին, ռուսական  կայսրության փլուզումից հետո անկախացած ՀՀ-ի և Ադրբեջանի միջև  տարածքային սահմանազատման անհրաժեշտության կապակցությամբ։ Նույնիսկ Ազգերի լիգան Լեռնային Ղարաբաղի վիճելի կարգավիճակ ընդունեց, իսկ Կարմիր բանակի՝ հայկական երկրամասի բռնազավթումից հետո, Ղարաբաղը մասնատվեց ու հանձնվեց Ադրբեջանին։ Անգամ Ղարաբաղի հիմնախնդիրը հանվեց Փարիզի խորհրդաժողովի օրակարգից, որտեղ նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերջնական հանգուցալուծումը։ Լեռնային Ղարաբաղի անեքսիան անմիջականորեն իրականացվեց դեպի մահմեդական Արևելք կարմիր հեղափոխության միջանցիկ արտահանման բոլշևիկյան ծրագրերի շրջանակներում։

Խորհրդային Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի գտնվելու ողջ ժամանակահատվածում Բաքվի պաշտոնական իշխանությունները հետևողականորեն խախտել են արցախահայերի տարրական իրավունքները։ Որոնք արտահայտվել են ազգային շարժառիթներով սպանություններով, անհետացումներով, խոշտանգումներով և բռնադատումներով, այլախոհությունների հետապնդմամբ, ինչպես նաև պատմական և մշակութային օջախների օտարացման փորձերով։ Սակայն  բնակչությունը միշտ էլ դիմակայել է և իր ինքնատիպությունը պահպանելու վճռականությամբ ու Նախիջևանի հայերի ճակատագրից խուսափելու նկատառումներով՝ քանիցս Ղարաբաղյան հիմնախնդիրը բարձրացվել է ԽՍՀՄ կենտրոնական մարմինների առջեւ, սակայն դրանք բոլորն էլ ճնշվել են։

Անշուշտ արցաահայությունը չէր կարող համակերպվել այդ ամենին, իր ազգային նկարագիրը պահպանելու և հետագա էթնիկ զտումից խուսափելու միակ ելքն ու երաշխիքը մայր հայրենիքին միավորվելն էր։ Եվ պատահական չէր, որ արցախահայության խաղաղ հանրահավաքները, ցույցերն ու երթերը, փաստորեն, Խորհրդային Միությունում,  ի լուր  աշխարհի՝ դարձան ժողովրդավարության առաջին ծիծեռնակները։

Ընդհանրացնելով բոլոր շեշտադրումների տրամաբանությունը արձանագրենք, որ Արցախի Անկախության հռչակագիրը ռազմաքաղաքական առումով անթերի է։ Մենք մեր կյանքով և ապրելակերպով պետք է ամրագրենք Անկախության հռչակագիրը և հրաժարվենք այն ավարտված համարելու մոլորությունից։ 

Արցախի Հանրապետության  ժողովուրդն ու համայն հայությունն ամեն օր պետք է բացեն Անկախության հռչակագրի կենսահաստատման նոր էջ։ 31-ամյա անկախ պետականության դասերի հրահանգը մեկն է՝ նոր իրողությունների պրիզմայի տակ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությամբ ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսների մեկտեղում։ Այսօր ուզում եմ դիմել համայն հայությանը կոչ անելով չհուսալքվել, զինվել համբերությամբ։ Մենք պարտադրված ենք տեր կանգնել Աստծո կամոք ու ճակատագրով մեզ բաժին հասած հայրենիքին՝ բուժել վերքերն ու առաջ գնալ։ Որովհետեւ պատասխանատու ենք սերունդների և հանուն հայրենիքի կյանք չխնայած մեր հազարավոր զավակների առջեւ։ Աստված օրհնի մեր հերոսների արյամբ գծված Արցախը, Աստված օրհնի համայն հայության երազանքների Հայաստանը»։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search