Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կայացել է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) կիսանդրու բացման արարողությունը

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ստեփանակերտում Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անունը կրող համար 2 հիմնական դպրոցի բակում տեղի է ունեցել լեգենդար հրամանատարի կիսանդրու բացման արարողությունը:

Ստեփանակերտում կայացել է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) կիսանդրու բացման արարողությունը

Ստեփանակերտում կայացել է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) կիսանդրու բացման արարողությունը

 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Աշոտ Ղուլյանի կիսանդրին կանգնեցնելու մտահղացումն իրականություն է դարձել Արցախի Հանրապետության կառավարության և ավստրալահայ բարերար Շանթ Կրաջյանի համաֆինանսավորմամբ, ՀՅԴ նախաձեռնությամբ և Ստեփանակերտի քաղաքապետարանի աջակցությամբ: Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամ, ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը պատմեց, որ հերոսի կիսանդրին կանգնեցնելու գաղափարը վաղուց էր հասունացել։

118.jpg (394 KB)

Դեռևս 2018 թվականին նման առաջարկություն էր ներկայացրել նաև Ա․ Ղուլյանի անվան դպրոցի տնօրենը։119.jpg (347 KB)

125.jpg (122 KB)
«Այսօր Բեկորի կիսանդրու կողքին կանգնած են մեր փառապանծ բանակի զինվորներն ու նոր սերունդը։
Պատահահական չէ նաև, որ Աշոտի հայացքը սևեռված է դեպի Շուշին։
Այս ամենը մեծ խորհուրդ ունի առ այն, որ Աշոտ-Բեկորի գաղափարները դեռևս իրականանալիք են»,- ասել է Դ. Իշխանյանը:
120.jpg (331 KB)
Կրթօջախի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը նշել է, որ կրթօջախն Աշոտ Ղուլյանի անունը կրում է 1993 թվականից:
121.jpg (328 KB)
124.jpg (116 KB)«Նրա կիսանդրու տեղադրումը կարևոր իրադարձություն է մեր դպրոցում:
Այն առավել քան պարտավորեցնող է և մեծ հրամայական ունի մեզ՝ ապրողներիս:
Բեկորի վաշտը ձևավորվել է մեր դպրոցում, այս պատերի ներքո են շարվել նրա տղաները, և այս բակից են նրանք գնացել ռազմաճակատ, ցավոք շատերը չեն վերադարձել»,- ասել է Լ. Մարտիրոսյանը:
122.jpg (323 KB)

Կիսանդրու բացման արարողությանը ներկա էին Պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պետական այրեր, հյուրեր, դպրոցականներ:

123.jpg (190 KB)


     

Քաղաքական

Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: 

Բորելը Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

ԱՄՆ Սենատում ներկայացրել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների և Հայաստանին ռազմական ֆինանսավորման տրամադրման աջակցության օրինագիծ

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, մի խումբ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ միասին, օրինագիծ է ներկայացրել, որը կոչվում է «Հայերին ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու» ակտ։

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ. քննարկվում է զորքերի հետքաշման գործընթաց կազմակերպելու հարցը. տեղեկատվական շտաբ

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետքաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 19-ին` ժամը 02։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Մարտակերտի շրջանում. ՌԴ ՊՆ

Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։  

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել:

Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք․ հայկական կողմում կա մեկ վիրավոր. ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 17- ին ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ի՞նչ ծագման բեռներ են բերվելու Արցախ՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով

Վերածննդի հրապարակում հավաք է կազմակերպվել  

Արցախը համաձայնել է Բերձորի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխմանը

«Խաղաղության պայմանագիրը պարանաձգվելու է. դա կապված է գերտերությունների միջնորդական մրցապայքարի հետ». Գանտահարյան

Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք․ հայկական կողմում կա մեկ վիրավոր. ԱՀ ՊՆ

Ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ պայմանավորված՝ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կլինի 100 դրամ

Ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ

Սամվել Շահրամանյանը ներկայացրել է նորանշանակ պետական նախարար Արթուր Հարությունյանին

Search