Artsakhpress

Հարցազրույց

Իրավապահ համակարգն իրավունք չունի շեղվելու օրինականությունից ու գործընթացների հանգուցալուծման իրավական եղանակից

«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Գուրգեն Ներսիսյանի հետ․

Իրավապահ համակարգն իրավունք չունի շեղվելու օրինականությունից ու գործընթացների հանգուցալուծման իրավական եղանակից

Իրավապահ համակարգն իրավունք չունի շեղվելու օրինականությունից ու գործընթացների հանգուցալուծման իրավական եղանակից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «ՀՀ» օրաթերթի հարցազրույցը ստորև․
-Պարոն Ներսիսյան, 2020 թ. 44-օրյա պատերազմը եւ դրա հետեւանքները ոչ միայն մեծագույն մարդկային աղետ էին, այլեւ լրջագույն վնաս հասցրեցին Արցախի Հանրապետության տնտեսությանը, նպաստավոր պայման ծառայեցին տարատեսակ երեւույթների ձեւավորման ու զարգացման համար: Պատերազմական գործողություններն արդյոք Արցախում ազդեցի՞ն հանցավորության վիճակի վրա, եւ ի՞նչ ստացավ իրավապահ համակարգը հետպատերազմական Արցախում:
-Պատերազմական գործողությունները, հետպատերազմական վիճակը պարարտ հող են հանցավոր երեւույթների ձեւավորման, հանցավորության զարգացման համար: Ռազմական գործողությունների ընթացքում նվազում է իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետությունը, առաջանում է որոշակի անվերահսկելիություն, ձեւավորվում է անպատժելիության հանրային ընկալում, ծնվում են սեփականության դեմ ուղղված հանցանքների կատարման համար նպաստավոր պայմաններ: Պատերազմից հետո ոչ միայն շարունակվում են պահպանվել թվարկված պայմանները, այլեւ դրանց սկսում են գումարվել պետական կառավարման մարմինների ու ինստիտուտների, իրավապահների նկատմամբ անվստահության, իրավական նիհիլիզմի դրսեւորումները: Ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո մենք ապրել ենք նշածս երեւույթների հետ միասին եւ դրանց դեմ պայքարելով: Արցախը բացառություն չէ, պատերազմն ու դրա հետեւանքներն էական ազդեցություն են ունեցել հանցավորության վիճակագրական պատկերի վրա. 2020 թվականից սկսած՝ ունեցել ենք հանցավորության աճ, եւ այդ վիճակագրությունը շարունակում է պահպանվել առ այսօր: Գերակա խնդիրը, որը դրված էր իրավապահ մարմինների առջեւ, հետեւյալն էր. ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի պատերազմը եւ դրան ուղեկցող երեւույթներն էականորեն չվնասեն Արցախի պետականության սյուները եւ այդ ամենին զուհագեռ՝ Արցախում կրկին վերականգնել իրավակարգը, հասարակական անվտանգությունը, հանրային կյանքի բնականոն ընթացքը: 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախի իրավապահ համակարգն ընդունել էր ներկայացրածս վիճակը եւ անմիջապես անցել իր առջեւ դրված խնդիրների լուծմանը:
Ներկայացնեմ ընդամենը մեկ համեմատական վիճակագրական տվյալ. 2019 թ. առաջին կիսամյակում Արցախում արձանագրվել էր հանցագործության 456 դեպք, 2020 թ. առաջին կիսամյակում՝ 525, 2021 թ. առաջին կիսամյակում՝ 872, 2022 թ. առաջին կիսամյակում՝ 1276 դեպք: Միաժամանակ պետք է նշեմ, որ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների ընդհանուր թվում էական տեղաշարժ չունենք եւ 2021-ից սկսած՝ կրկին գնում ենք վիճակի կայունացման: Հիմնականում աճել են ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունները, բնակչության առողջության եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցավոր արարքների թիվը, որը եւս ունի ողջամիտ բացատրություն:
-Ինչպիսի՞նն է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կատարված հանցավորության վիճակագրությունը:
-44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Ադրբեջանի Հանրապետությունը որեւէ կերպ չի փոխել իր ձեռագիրն ու մոտեցումներն արցախցիների նկատմամբ եւ շարունակաբար կատարում է հանցավոր արարքներ, թույլ է տալիս միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտումներ: 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը նաեւ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնություն է, սակայն ադրբեջանական կողմը դրանից հետո եւս հավատարիմ չմնաց ստանձնած պարտավորությանը եւ առ այսօր պարբերաբար կազմակերպում է սադրանքներ, զինված հարձակումներ, սպանություններ, գործադրում ռազմական ուժի կիրառման սպառնալիք: Խոշոր առումով ռուսական խաղաղապահ զորակազմը կատարում է իր առաքելությունը եւ ադրբեջանական կողմի նկրտումների հիմնական զսպիչն է: Հենց դա է պատճառը, որ Ադրբեջանը փորձում է իր առջեւ դրված խնդիրները լուծել այլ տարբերակներով՝ փոքր քայլերով, խորամանկություններով, ուժի կիրառման սպառնալիքով կամ ուժի ցուցադրությամբ եւ այլն:
2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչեւ 2022 թ. սեպտեմբերի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 112 հանցագործություն, սպանվել է 18 անձ, սպանության փորձի ենթարկվել՝ 126-ը, հրազենային վիրավորում է ստացել եւ ֆիզիկական բռնության ենթարկվել 65 անձ: Այդ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից պարբերաբար թիրախավորվել են շփման գծին հարակից վայրերում տեղակայված  բնակավայրերը, բնակելի տները, տրանսպորտային միջոցները, որոնք մարդկանց համար լրջագույն սպառնալիք են պարունակում: Այդ բոլոր դեպքերի կապակցությամբ հարուցվում են քրեական գործեր, փաստագրվում են հանցագործության նյութական հետքերը, պարզվում հանգամանքները: Դրանց մասին հաղորդվում է ռուս խաղաղապահներին, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ պարբերաբար տեղեկություններ են փոխանցվում Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին:
-Կա՞ն, արդյոք, շփումներ Արցախի Հանրապետության դատախազության եւ ռուսական խաղաղապահ զորակազմի միջեւ, ի՞նչ բնույթ են կրում եւ ի՞նչ արդյունքներ կարող են տալ դրանք: Ադրբեջանի Հանրապետության դատախազության հետ շփումների կարիք տեսնո՞ւմ եք, եւ արդյոք այդ շփումները կարո՞ղ են նպաստել Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվող հանցագործությունների թվի նվազմանը: 
-Արցախի Հանրապետության դատախազության եւ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորակազմի միջեւ համագործակցությունն ու շփումները կարելի է դասել փոխգործակցության օրինակելի դեպքերի շարքին: Հատկապես առավել սերտ ենք շփվում խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազների հետ: Թեեւ նրանց առաջնային խնդիրը խաղաղապահ ուժերում օրինականության ապահովումը եւ դատախազական վերահսկողությունն է, այդուհանդերձ, մենք դուրս ենք եկել այդ ստանդարտ մոտեցումների շրջանակից, որին նպաստել է նաեւ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների գլխավոր դատախազների միջեւ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունը: Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ հանցավոր արարք կատարվելու դեպքում դեպքի վայր են հրավիրվում նաեւ ռուս դատախազները, ովքեր իրենց հերթին փաստագրում եւ արձանագրում են դեպքը: Մի բան է, երբ դու ընդամենը տեղեկություն ես տալիս, մեկ այլ բան է, երբ չեզոք սուբյեկտը ինքը անձամբ է ուսումնասիրում դեպքը. այստեղ անվստահության, դեպքի հանգամանքների ենթադրյալ կամ հավանական կեղծման բոլոր կասկածները վերանում են, իսկ քանի որ մենք ինչ-որ բան խեղաթյուրելու նպատակ չունենք, ինքներս ենք շահագրգիռ նման գործելաոճին: Ի դեպ, դեռեւս 2021 թ. Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր դատախազների կողմից ձեռք էր բերվել նման դեպքերը եռակողմ հետազոտելու պայմանավորվածություն, որը կրկին խախտել է ադրբեջանական կողմը: Եթե մենք բոլորս ունենայինք միեւնույն նպատակը, ապա Ադրբեջանի դատախազության հետ շփումները կարող էին նաեւ գնահատելի արդյունք ունենալ, այդ թվում՝ նպաստել հանցագործությունների բացառմանը կամ դրանց թվի նվազմանը: Բայց քանի որ համոզված ենք, որ նման հանցավոր արարքները կազմակերպվում եւ ուղղորդվում են Բաքվից, ուստի այդպիսի շփումներն այս պահին ուղղակի անիմաստ ենք համարում: Մենք, որպես մասնագիտական ու պրոֆեսիոնալ համակարգ ներկայացնող պաշտոնատար անձինք, մշտապես հանդես ենք եկել որպես կառուցողական վարքի կողմնակից, իսկ վարքը կարող է գործողություն դառնալ, եթե հանդիպակաց կողմը եւս գործում է նույն մղումներով ու նպատակներով:
-Արցախում ապրող անձանց մոտ կա որոշակի դժգոհություն, որը կապված է անորոշության, իշխանություն-հանրություն երկխոսության բացակայության կամ թույլ մակարդակի հետ: Դատախազությունն ունի՞, արդյոք, անելիք այս ուղղությամբ:
-2020 թվականի աշնանային պատերազմը եւ դրան հաջորդած իրադարձությունները հասկանալի պատճառներով տակնուվրա են արել արցախցու կյանքն ու առօրյան: Այն իր հերթին ծնել է գերլարվածություն, մարդիկ դարձել են առավել զգայուն, դյուրագրգիռ: Արցախը փոքր է ոչ միայն տարածքով, այլեւ սոցիալ-կենցաղային միջավայրով, այստեղ գրեթե բոլորն իրար ճանաչում են, ցանկացած լուր կայծակի պես ընդամենը ժամերի ընթացքում տարածվում է ողջ Արցախով մեկ: Պապենական հողում ապրելու, ընտանիք ու երեխա պահելու ցանկությունն անբեկանելի է, եւ պարզագույն պատասխանատվության զգացումը պահանջում է լինել առավել տեղեկացված  ու պահանջատեր: Երբ այս ամենին գումարվում է նաեւ հանրային կյանքում առկա օբյեկտիվ ու սուբյեկտիվ ծագում ունեցող լարվածությունը, մարդն իրադարձություններին երբեմն սկսում է արձագանքել, մեղմ ասած, ոչ ճիշտ: Ծնվում են դավադրության վարկածներ, կասկածներ, հիմնավոր եւ կամ անհիմն մտահոգություններ: Այս մրցավազքում հանրային իշխանության նկատմամբ վստահությունն սկսում է նվազել, եւ յուրաքանչյուրը որոշում է ինքնուրույն գնահատել իրադարձություններն ու ինքնուրույն ընդունել որոշումներ, իսկ դրա համար պետք է լինել տեղեկացված: Այդ է պատճառը, որ հանրությունը ցանկանում է իրազեկ լինել՝ սկսած ամենապարզունակ կենցաղային հարցից մինչեւ պետական գաղտնիք: Իհարկե, հանրային իշխանություններն այս ամենում նույնպես ունեն մեղքի իրենց բաժինը, թույլ է երկխոսությունը, երբեմն ուշացած կամ ժամանակավրեպ է: Թեեւ խնդիրն ուղղակիորեն դատախազության լիազորությունների տիրույթում չէ, բայց մենք վաղուց հաղթահարել ենք կաղապարված բազմաթիվ մոտեցումներ եւ փորձում ենք նաեւ մեր աշխատանքի հրապարակայնությամբ ու պարբերական շփումներով փարատել հանրային կյանքում առկա մտահոգությունները, կասկածները:
-Վերջերս տեղեկություն էր տարածվել, որ Քաշաթաղի շրջանի Աղավնո եւ Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի կապակցությամբ իրավապահ մարմինները քրեադատավարական գործընթաց են իրականացրել, ինչը հանրության շրջանում տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր դարձել: Հնչել էին նույնիսկ տեսակետներ, որ նման պահանջ դրել էր Ադրբեջանը: Ի վերջո, ո՞րն էր քրեական վարույթի նպատակը:
-Ցավոք, մենք ապրում ենք մի միջավայրում եւ պատմական մի ժամանակահատվածում, երբ հանրային պահանջարկում սուտը, կեղծիքը, զրպարտանքն ու դատարկախոսությունը  գերազանցել են օբյեկտիվին, ռացիոնալին, իրավականին ու օրինականին: Բայց դա չի նշանակում, որ հատկապես իրավապահ համակարգն իրավունք ունի շեղվելու օրինականությունից ու գործընթացների հանգուցալուծման իրավական եղանակից: Եթե ոմանց համար Աղավնոյում կամ Բերձորում տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ գույքի հրկիզման դեպքերը, ծառայեցվում էին կամ փորձ էր արվում ծառայեցվել այլեւայլ նպատակների, ապա մեզ համար դրանք առերեւույթ հանցագործության դեպքեր էին, որոնք պարտադիր պետք է քննության առնվեին մի շարք հարցեր հստակեցնելու եւ արձանագրելու համար: Ո՞վ է գույքը հրկիզողը, ո՞րն է նրա շարժառիթը, ո՞ւմ գույքն է հրկիզվել, ի՞նչ գույք կար այդ բնակելի տանը, ո՞ւմ էր այն պատկանում. սրանք հարցեր են, որոնց պատասխանները կարող ենք ստանալ միայն քրեադատավարական գործընթացի շրջանակում, սրանք հարցեր են, որոնք անպատասխան մնալու դեպքում մենք հետագայում կարող էինք ունենալ բազմաթիվ խնդիրներ՝ օբյեկտիվ կամ արհեստածին: Ինչ վերաբերում է Ադրբեջանի առնչությանը, ապա սրա մասին անգամ խոսելն անիմաստ է, նման մեկնաբանությունները հիմնականում պայմանավորված են միջին վիճակագրական իրավագիտակցության ցածր մակարդակով: Ուշագրավ մի բան եմ նկատել մեր հանրության շրջանում. երբեմն ինքնաքննադատությունն այնպիսի սահմանների է հասնում, որ նույնիսկ ամենամոլի թշնամին վառ երեւակայությամբ չի կարող հասնել դրան: Մենք կերպար ու դիմապատկեր ունեցող ազգ ենք, եւ զարմանալի է, որ կարող են գոյություն ունենալ իրավիճակներ, որում կարող է ստորադասվել մեր ազգային արժանապատվությունն ու ազգային շահը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search