Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանի հանցագործ ձեռագիրը ոչ միայն չի փոխվել, այլև անպատիժ մնալու հետևանքով շարունակվում է. ԱՀ ՄԻՊ

Պետք է արձանագրել,որ ուժի կիրառումը Ադրբեջանը դարձրել է տարածաշրջանում իր հարցերը լուծելու հիմնական գործիք,մի երևույթ, որը միջազգային իրավունքի 10 հիմնական սկզբունքների խախտում է:

Ադրբեջանի հանցագործ ձեռագիրը ոչ միայն չի փոխվել, այլև անպատիժ մնալու հետևանքով շարունակվում է. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանի հանցագործ ձեռագիրը ոչ միայն չի փոխվել, այլև անպատիժ մնալու հետևանքով  շարունակվում է. ԱՀ ՄԻՊ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և ռազմական հանցագործությունները 1918-2022 թթ.» խորագրով մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդած ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև ստորագրվեց եռակողմ հայտարարություն,որի առաջին կետով պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները, մենք շարունակ ականատես ենք եղել Ադրբեջանի հանցավոր պահվածքին,որի հետևանքով այդ ընթացքում զոհվել է 18 անձ, այդ թվում՝ երեքը՝ քաղաքացիական, 15-ը՝ զինվորական»,-նշել է բանախոսը՝ ընդգծելով, որ հրադադարի ռեժիմի հաստատումից ընդամենը մեկ ամիս անց, Ադրբեջանի կողմից Խծաբերդի և Հին թաղերի ուղղությամբ իրականացված հանցագործությունների հետևանքով 9 անձ սպանվել է, 64-ը՝ գերեվարվել, որոնցից 30-ը մինչև այս պահն անօրեն պահվում են ադրբեջանական բանտերում:

Արցախի ՄԻՊ-ն անդրադարձավ նաև 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային, որի հիմնական թիրախը դարձան Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ համայնքները և Քարագլուխ բարձունքը:

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ներկայում էլ շարունակում են գտնվել Քարագլխում,ինչն իրական վտանգ է ստեղծում հարակից բոլոր քաղաքացիական բնակավայրերի համար:

«Այս տարվա օգոստոսին սանձազերծվեց ևս մի ագրեսիա՝ միաժամանակ Ադրբեջանը պահանջ ներկայացրեց փոխելու Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքով,կամ ինչպես ընդունված է ասել՝ Լաչինի միջանցքով անցնող երթուղին»,- ավելացրել է Գ.Ստեփանյանը:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա սեպտեմբերի 12-ից սանձազերծված ագրեսիային ու նրա հետևանքներին, բանախոսը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ հասնել իր տարբեր պահանջների իրականացմանը: «ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի պատճառով թիրախավորվել է 20 քաղաքացիական բնակավայրեր, վիրավորվել է 7, սպանվել 1 քաղաքացիական անձ:

ՀՀ տարբեր խաղաղ բնակավայրերից տեղահանվել է մոտ 7600 քաղաքացի, ընդ որում երեխաներ, հաշմանդամներ:Թիրախավորվել են լրագրողներ, ենթակառուցվածքներ, շտապ օգնության երկու մեքենա,որոնցից մեկի վարորդը զոհվել է: Այս ամենը ևս վկայում է, որ Ադրբեջանի ձեռագիրը որևէ ձևով փոփոխության չի ենթարկվել, իսկ այս իրավիճակն անպատժելիության անմիջական հետևանքն է»,-ընդհանրացրել է Գ. Ստեփանյանը:


     

Քաղաքական

ՄԱԿ Փախստականների հարցերով գործակալությունը ուժեղացնում է աջակցությունը Հայաստանին. UNHCR ղեկավար

Ավելի քան 100 հազար փախստական Հայաստան է ժամանել Լեռնային Ղարաբաղից:

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են. Վելայաթի

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է՝ Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի քամահրանքի ֆոնին Թեհրանը հստակ դիրքորոշում է որդեգրել՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են։

ՄԱԿ-ի առաքելությունը պետք է այցելի տարածաշրջան, Արցախում մարդիկ պիտի հավատան՝ միայնակ չեն․ Բերբոք

Ադրբեջանը խոստացել է բացել Լեռնային Ղարաբաղի դռները միջազգային հանրության առաջ:

Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիտարկում է Ղարաբաղից փախստականներին երկրում տեղավորելու հնարավորությունը

Կիպրոսի իշխանությունները դիտարկում են Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին երկրում տեղավորելու հնարավորությունը։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Search