Artsakhpress

Քաղաքական

Պետական կառավարման համակարգում առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կկատարվեն. Նախագահ Հարությունյան

Առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ են կատարվելու պետական կառավարման համակարգում և սկզբունքային քաղաքական հարցերի շուրջ հանրության հետ երկկողմանի կապի ապահովման մեխանիզմներում:

Պետական կառավարման համակարգում առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կկատարվեն. Նախագահ Հարությունյան

Պետական կառավարման համակարգում առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կկատարվեն. Նախագահ Հարությունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեսաուղերձում ասել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Գիտակցելով պետական կառավարման համակարգում կուտակված հիմնախնդիրների ազդեցությունը երկարաժամկետ պայքարի վրա՝ նա հավաստիացրել է, որ շարունակաբար ջանքեր են գործադրվում հաղթահարելու այդ հիմնախնդիրները:

Այդ նպատակին է ուղղված սահմանադրական բարեփոխումների մեկնարկած գործընթացը, որը կյանքի կկոչվի առաջիկա ամիսներին՝ հաշվի առնելով ծառացած կարճաժամկետ ու երկարաժամկետ մարտահրավերներն ու Արցախի ներքին և արտաքին առանձնահատկությունները: Երկրի ղեկավարը շեշտադրեց նաև, որ արդեն մեկնարկել են Նախագահին կից հանրային խորհրդի ձևավորման աշխատանքները, որը լրացուցիչ հարթակ է դառնալու հանրությանը հուզող հարցերը վերհանելու և դրանց անդրադառնալու համար:

Այս և այլ հնարավոր մեխանիզմները պետք է կիրառվեն նաև բարձրացնելու պետական մարմինների գործունեության հանդեպ հանրային վերահսկողության արդյունավետության մակարդակը:

Այդ առումով գլխավոր որոշումներից մեկը՝ Նախագահին կից ձևավորելու քաղաքական խորհուրդ ստեղծելն է, որում Արայիկ Հարությունյանը հրավիրեց ընդգրկվելու Արցախի քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարներին՝ նախկին Նախագահներից ու այլ առանցքային պաշտոնատար անձանցից մինչև խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ: Նախագահի համոզմամբ՝ հաշվի առնելով, որ Արցախը կանգնած է ճակատագրական մարտահրավերների, գործընթացների ու որոշումների առջև՝ Քաղաքական խորհուրդը կդառնա բոլոր հիմնական արտաքին ու ներքին քաղաքական հարցերի քննարկման, անելիքների հստակեցման ու բաշխման հարթակ՝ ապահովելով միասնական ու ներառական միջավայր բոլոր հիմնական քաղաքական ներկայացուցչական խմբերի ու փորձառու դերակատարների համար:

«Հարգելի՛ հայրենակիցներ, Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր կողմից որդեգրված, մեր հազարավոր քաջորդիների արյան գնով կերտված ու մեզ փոխանցված պետականության սյուներն ամրացնելու, Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, ԱՀ Սահմանադրության պետականապահպան և մարտահրավերներին դիմագրավելու իրավահնարավորությունները կատարելագործելու, պետական իշխանության բնականոն գործունեության անխափան ընթացքն ապահովելու քաղաքականությանը:

Այո՛, Արցախն ու ողջ հայ ժողովուրդը այժմ լուրջ համախմբման ու միասնականության կարիք ունեն, և ես ներդնելու եմ առավելագույն ջանքերս այդ համախմբումը կյանքի կոչելու համար՝ անկախ մեր մեջ առկա տարաձայնություններից, անցյալի փորձից ու այլ տարբերություններից: Վստահ եմ, որ բոլորի ներուժի պատշաճ օգտագործման միջոցով մենք կկարողանանք պատվով հաղթահարել մեր հայրենիքի պատմության այս ճակատագրական փուլը: Հույս ու հավատ, կամք ու մղում, ջանք ու եռանդ բոլորիս»,-եզրափակելով խոսքն ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ցավակցել է Բելառուսի ԱԳ նախարարի ընտանիքին

Երեկ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հանկարծամահ...

Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել RTVI հեռուստաալիքին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը...

Նախագահ Հարությունյանն ուղերձ է հղել «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» գիտագործնական համաժողովի մասնակիցներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ...

Արաբագետը հնարավորություն է տեսնում Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման գործում ներգրավելու Մերձավոր Արևելքի երկրներին

Արցախյան հիմնախնդրում Ադրբեջանը միշտ փորձել է շահարկել...

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական անձիք դրամական աջակցություն կստանան

Search