Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է Զաքար Քեշիշյանի համերգապատումը

Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում նախօրեին տեղի է ունեցել Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, շվիահար, դուդուկահար Զաքար Քեշիշյանի համերգապատումը:

Ստեփանակերտում կայացել է Զաքար Քեշիշյանի համերգապատումը

Ստեփանակերտում կայացել է Զաքար Քեշիշյանի համերգապատումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգի ընթացքում, դաշնակահարուհի Նադեժդա Սարգսյանի նվագակցությամբ, հնչել են Կոմիտասի ստեղծագործություններից: Մեզ հետ զրույցում Զաքար Քեշիշյանն տեղեկացրել է, որ համերգապատումով ավարտում է այս տարվա իր առաքելությունն Արցախում:

«Շուշիի անկումից հետո,երբ երգչախմբի երեխաները ցրվեցին աշխարհով մեկ, նրանց հետ կապը պահպանելու նպատակով որոշեցի գալ Արցախ ու վերսկսել մեր գործունեությունը: Շուշին եղել ու լինելու է հայոց հինավուրց մշակույթի մայրաքաղաքը: Ես խորապես հավատում եմ դրան, այլապես չէի գա ու նորից չի համախմբի երգչախմբի սաներին»,-ասել է նա:

Համերգապատումն ուղեկցվել է Շուշիում ապրած օրերի վերհուշով: Զաքար Քեշիշյանը հանդիսատեսին դրվագներ է պատմել տարիներից: Վերհիշել իր կյանքի այն տարիները,որոնք անցել են բերդաքաղաք Շուշիում:

«Առաջին անգամ Արցախ եկա 1989 թվականի ապրիլի 3-ին: Օրական մի քանի համերգներով էինք հանդես գալիս Ստեփանակերտի տարբեր վայրերում, այնուհետև՝ Հադրութում, Ասկերանում, Մարտունիում: Համերգները վերածվում էին ցույցերի. մենք Արցախ էինք բացականչում, դահլիճը՝ Հայաստան, միացում: Շատ ոգևորիչ օրեր էին: Այն ժամանակ ասում էին, թե Շուշի չենք կարող գնալ, սակայն մի օր մենք նորից գնացինք Շուշի,և դեռ կգնանք»,-պատմել է Զ. Քեշիշյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Ինչպես կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին

ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 398․56 դրամ

Շահրամանյանը նոր իրողություններ է բացահայտել. Քոչարյանը՝ քննիչ հանձնաժողովի նիստի մասին

Search