Ստեփանակերտի Արթուր Մկրտչյան փողոցում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ (սկիզբը՝ Բաղրամյան - Վաղարշյան փողոցների հատման խաչմերուկ)։
Բարեկարգվում է մայրաքաղաքի Արթուր Մկրտչյան փողոցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից՝ մանրամասնելով, որ հիմնվել են արտաքին ջրահեռացման և կենցաղային կոյուղու համակարգեր։
Այս պահին կատարվում են փողոցի հենապատերի և մայթերի կառուցման աշխատանքները։ Նախապատրաստական փուլի ավարտից հետո կմեկնարկեն փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Կապալառուն «Վիրաժ» ԱԿ ընկերությունն է։