Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ-ի երկրները որքան հնարավոր է շուտ նոր պատժամիջոցներ կմտցնեն Ռուսաստանի դեմ Դոնբասի հանրապետություններում եւ Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերում հանրաքվեների պատճառով։