Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում մեկնարկել է շախմատի մրցաշար հաշմանդամ ու վիրավոր ազատամարտիկների միջև

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ստեփանակերտի Շախմատի մարզադպրոցում մեկնարկել է հաշմանդամ ու վիրավոր ազատամարտիկների միջև անցկացվող շախմատի ամենամյա մրցաշարը:

Ստեփանակերտում մեկնարկել է շախմատի մրցաշար հաշմանդամ ու վիրավոր ազատամարտիկների միջև

Ստեփանակերտում մեկնարկել է  շախմատի մրցաշար հաշմանդամ ու վիրավոր ազատամարտիկների միջև

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցաշարը կազմակերպվել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Արցախի Ազատամարտիկների միության աջակցությամբ:

308085192_3228690520793603_1927054049939346529_n.jpg (1.58 MB)

Մեզ հետ զրույցում Շախմատի դպրոցի տնօրեն,գլխավոր մրցավար Հակոբ Ավագյանն տեղեկացրել է, որ արդեն 15 տարուց ավելի է,ինչ Արցախում անց է կացվում այս մրցաշարը։

307515498_633898098145890_582818747373458780_n.jpg (1.55 MB)

«Հաշմանդամ ու վիրավոր ազատամարտիկների միջև անցկացվող այս մրցաշարն ավանդական բնույթ է կրում՝ մեծ խթան  հանդիսանալով ազատամարտիկներին մեկ հարկի տակ համախմբելուն, միմյանց հետ շփմանը, որի ընթացքում վերհիշում են նաև պատերազմական օրերը։

Շախմատային մրցույթին նրանք մեծ հետաքրքրությամբ են մասնակցում : Հատկանշական է, որ միշտ թեժ պայքար է ծավալվում և բոլորն են ձգտում առաջնային տեղեր գրավել»,-մանրամասնել է Հ. Ավագյանը։

308230702_1249087949223322_8369187188736206856_n.jpg (1.44 MB)

Նրա խոսքով՝ մրցաշարին այս տարի մասնակցում է 12 ազատամարտիկ։

307727286_664831161400713_2340393346254235909_n.jpg (1.79 MB)

«Մասնակիցները Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Հադրութի շրջաններից ու մայրաքաղաքից են։

Մրցույթն անց է կացվելու վեց փուլով։

Մրցանակային տեղեր գրաված մեր շախմատիստները և մյուս մասնակիցները կստանան պատվոգրեր,հուշանվերներ ու դրամական պարգևներ»,-հավելել է գլխավոր մրցավարը։

Մասնակիցներից Գագիկ Աբրահամյանը, ով Մարտունու շրջանի Կարմիր շուկայից է, նշեց, որ դեռևս 2004 թվականից է մասնակցում  մրցույթին։

308121438_578151280731891_4895433911983740458_n.jpg (1.36 MB)

«Անցած տարիներին հիմնականում առաջին մրցանակային տեղն էի գրավում, եղել են դեպքեր՝ երկրորդ։ Այսօրվա մրցակիցներն ուժեղ են»,-ասաց ազատամարտիկը։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 24-ին։


     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search