Սեպտեմբերի 23-ին ընթացիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար, ժամանակավորապես կդադարեցվի Ստեփանակերտի մի շարք հասցեների էներգամատակարարումը:
Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում են «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերությունից, սեպտեմբերի 23-ին ժամը 10:00-12:00-ը կդադարեցվի Ստեփանակերտի Կնունյացների 7-28, Անդրանիկի 2 , Լուսավորչի 8 հասցեների բոլոր հանրային բաժանորդների ու հիմնարկ ձեռնարկությունների էներգամատակարարումը: