Հայտնի գործարար, սոցիալական ձեռներեց բարերար Ռուբեն Վարդանյանը նախօրեին հանդիպել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց իրականացնող մի խումբ քաղաքացիների հետ:
Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Ստեփանակերտում նստացույց իրականացնող մի խումբ քաղաքացիների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
« Արցախի ապագայի հարցը մտահոգում է ողջ ժողովրդին, ու մարդիկ տարբեր կերպ են արտահայտում իրենց վերաբերմունքն ու անհանգստությունները:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այս օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ հանդիպեցի վրանի տակ հավաքված մի խումբ արցախցիների: Անկեղծ զրույց ունեցանք նրանց անհանգստացնող մի շարք խնդիրների շուրջ:
Ուրախ էի լսել, որ շատ հարցերի լուծումներ նրանք ևս տեսնում են համախմբման միջոցով »,- նշել է նա: