Artsakhpress

Միջազգային

ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում սկսվել են Ռուսաստանին միանալու հանրաքվեները

Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժյեի և Խերսոնի մարզերում սեպտեմբերի 23-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ին մեկնարկել են շրջանների ապագայի վերաբերյալ հանրաքվեները։

ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում սկսվել են Ռուսաստանին միանալու հանրաքվեները

ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում սկսվել են Ռուսաստանին միանալու հանրաքվեները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է Armenia Today-ն։ Նշվում է, որ քվեարկությունը կտևի հինգ օր։ Սեպտեմբերի 27-ին այն կանցկացվի ընտրատեղամասերում, իսկ հաջորդ օրերին՝ անվտանգության նկատառումներից ելնելով, բնակելի տարածքներում, իսկ դիմումների համաձայն՝ տանը։

Սեպտեմբերի 19-ին Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը հանրապետությունների Հանրային պալատից դիմումներ են ստացել՝ անհապաղ Ռուսաստանին միանալու հանրաքվեներ անցկացնելու վերաբերյալ։

Սեպտեմբերի 20-ին նմանատիպ նախաձեռնությամբ են հանդես եկել Խերսոնի և Զապորոժիեի շրջանների վարչակազմերը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կաջակցի այն որոշմանը, որը կկայացնեն Դոնբասի և Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակիչները։



     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

ԼՂ-ն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ջոֆրի Ռոբերտսոնի հոդվածը

Միջազգային իրավունքի մասնագետ Ջոֆրի Ռոբերտսոնը The Independent-ում հոդված է հրապարակել՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ և շեշտել, որ Լեռնային Ղարաբաղն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով:

Արցախյան մի շարք ՀԿ-ների կողմից հրապարակվել է շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց

Արցախյան 23 հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվել է զեկույց, որում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով մարդու իրավունքների լայնածավալ և համատարած խախտումների վերաբերյալ բազմաթիվ հիմնավոր փաստեր։

ԿԽՄԿ միջնորդությամբ Լաչինի միջանցքով 15 մարդ տեղափոխվել է Հայաստան, 18–ը` Արցախ

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ Լաչինի ճանապարհով ընդհանուր առմամբ 33 մարդ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայասստան և հակառակ ուղղությամբ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրահաղորդման գծի վթարը հնարավոր է վերականգնել ժամերի ընթացքում. «Արցախէներգո»-ի տնօրեն

Փոխարժեքները Հայաստանում․ ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ

Տեխասի հայկական եկեղեցին ճանաչվել է 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն

Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի

Շրջափակմամբ պայմանավորված` ինչ խնդիրներ կառաջանան մսի շուկայում. պարզաբանում է պատասխանատուն

Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի հայկական եկեղեցի

Ստեփանակերտի ՄՊՍԿ-ում ստուգարքներով ամփոփում են սաների կես տարվա աշխատանքի արդյունքները

ԼՂ-ում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան. Արման Եղոյանը հակադարձել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի մեղադրանքներին

Կադրային փոփոխություններ ՀՀ զինված ուժերում

Search