Լուրեր են շրջանառվում, որ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար։
Լուրերը, թե Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար, իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տեղեկության իսկությունը ճշտելու համար 1in.am-ը կապ հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ, ով նշեց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։