Artsakhpress

Ռազմական

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին:

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տեսակցության վերաբերյալ տեղեկությունը «Լուրերին» հաստատել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են գերեվարված անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին, օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ: Նշենք, որ Հայաստանի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բաքվին մինչև սեպտեմբերի 22-ը վերջնաժամկետ էր տվել՝ պարտավորեցնելով տվյալներ ներկայացնել իր հսկողության տակ հայտնված հայ զինծառայողների վերաբերյալ: Այդ առնչությամբ դեռևս տեղեկություններ չկան:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական անձիք դրամական աջակցություն կստանան

Search