Artsakhpress

Հասարակական

Արցախի պետական համալսարանում մեդիագրագիտության դասընթաց է կազմակերպվել

Արցախի մայր բուհում նախօրեին մեկնարկել է մեդիագրագիտության երկօրյա դասընթաց՝ «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» խորագրով։

Արցախի պետական համալսարանում մեդիագրագիտության դասընթաց է կազմակերպվել

Արցախի պետական համալսարանում մեդիագրագիտության դասընթաց է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ «Աջակցություն Արցախի երիտասարդներին» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացը վարում են լրագրող, մեդիափորձագետ Արմեն Սարգսյանը և մեդիափորձագետ Նունե Հախվերդյանը:

308201214_2477483202393155_5560591558648804883_n.jpg (52 KB)«Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է , որպեսզի երիտասարդները, ովքեր բավական գիտելիքներ ունեն տեղեկատվական տեխնոլոգիաներից, տիրապետեն մեդիագրագիտությանը: Դասընթացի շրջանակում ուսանողներին տրամադրվում են տեսական գիտելիքներ մեդիագրագիտության հիմունքների, մեդիայի պատմության, հաղորդակցության, մանիպուլյացիայի, փաստերի ստուգման, գովազդի, քարոզչության մասին: Իսկ ընթացքում ուսանողները կատարում են նաև գործնական առաջադրանքներ, որպեսզի տեսական նյութը գործնականում կարողանան կիրառել»,-նշել է Արմեն Սարգսյանը՝հավելելով, որ անդրադարձ է կատարվել նաև ապատեղեկատվությանն ու հետճշմարտությանը, որ հաջորդում է տարածված սուտ տեղեկությանը։ Դասընթացի վերջում մասնակիցները կստանան հավաստագրեր:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական անձիք դրամական աջակցություն կստանան

Search