Artsakhpress

Հասարակական

Կարելի է ապրել Արցախի գյուղերից մեկում և լինել տեխնոլոգիական զարգացումների կենտրոնում․ Ռուբեն Վարդանյանն այցելել է «Մունք» տեխնոդպրոց

Գործարար, սոցիալական ձեռներեց, բարերար Ռուբեն Վարդանյանը Մարտունու շրջանի Հաղորտի համայնքում գործող «Մունք» , տպավորիչ է համարելով հանդիպումը կրթօջախի ուսուցիչների և սաների հետ։

Կարելի է ապրել Արցախի գյուղերից մեկում և լինել տեխնոլոգիական զարգացումների կենտրոնում․ Ռուբեն Վարդանյանն այցելել է «Մունք» տեխնոդպրոց

Կարելի է ապրել Արցախի գյուղերից մեկում և լինել տեխնոլոգիական զարգացումների  կենտրոնում․ Ռուբեն Վարդանյանն այցելել է  «Մունք» տեխնոդպրոց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Ռուբեն Վարդանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։

«Կարելի է ապրել Արցախի ոչ մեծ գյուղերից մեկում, բայց ոչ միայն ետ չմնալ տեխնոլոգիական զարգացումներից, այլև լինել դրանց կենտրոնում։ Սա 21-րդ դարի բացառիկ հնարավորություններից է, որից հաջողությամբ օգտվում են Մարտունու շրջանի Հաղորտի գյուղի պատանիներն ու գյուղում գործող Moonq տեխնոդպրոցը:

Գյուղի 16-17 տարեկան մի քանի պատանիներ ու աղջիկներ արդեն հիմնել են իրենց ստարտափը, ստեղծել տեխնոլոգիական պրոդուկտ և անգամ համագործակցում են տարբեր երկրների ՏՏ ընկերությունների հետ՝ ստանալով պատվերներ: Նրանք ոչ միայն իրենք են դառնում մրցունակ, այլև մեծ ներդրում են ունենում իրենց համայնքի զարգացման մեջ:

Ամիսներ առաջ գյուղում հիմնված Moonq տեխնոդպրոցն օգնելու է նրանց` ընդլայնել գիտելիքները: Այն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կրթություն է տալիս Հաղորտիի ու հարևան մի քանի գյուղերի ոչ միայն պատանիներին, այլև տարբեր տարիքային խմբերի անձանց, ինչը շատ ողջունելի է:

Դպրոցի հիմնադիր, «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանի, ReArmenia հարթակի տնօրեն, Երևանից Հաղորտի տեղափոխված Գևորգ Պողոսյանի, դպրոցի ուսուցիչների ու հատկապես սաների հետ հանդիպումն իսկապես շատ տպավորիչ էր: Նրանք բոլորը հավատում էին իրենց գործին, հավատում էին Արցախի ապագային, վստահ էին, որ իրենց աշխատանքով ու գիտելիքով փոխելու են իրենց համայնքն ու երկիրը: Ու ես հավատում եմ նրանց:

308010737_1805687399776514_3907470113941458256_n.jpg (111 KB)Ուրախ էի տեսնել նրանց ոգևորությունն ու աշխատանքի արդյունքը: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նույնպես աջակցել է տեխնոդպրոցի նախագծի իրականացմանը, ու վստահ եմ` մենք այս երիտասարդների հետ միասին դեռ համագործակցության ճանապարհ ունենք անցնելու»,- նշել նա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search