ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ներկա պահին Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ կուլիսային բանակցություն չի ընթանում։
Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով գաղտնի բանակցություններ չեն ընթանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Որևէ բանակցություն չկա, քանի ոչ Ռուսաստանը ներկա պահին կառուցողական քննարկումներին մասնակցելու պատրաստակամություն չի ցուցաբերում», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, գրում է Tert.am-ը։
Նա նաև հավելել է, որ եթե երբևէ ՌԴ-ի մոտեցումը փոխվի, ապա իրենք կանեն հնարավոր ամեն ինչ դիվանագիտական գործընթացին աջակցելու համար։