Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում Կոմիտասի ծննդյան 153-ամյակին նվիրված երեկո է կազմակերպվել

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում կայացել է Վարդապետի 153-ամյակին նվիրված միջոցառում:

Ստեփանակերտում Կոմիտասի ծննդյան 153-ամյակին նվիրված երեկո է կազմակերպվել

Ստեփանակերտում Կոմիտասի ծննդյան 153-ամյակին նվիրված երեկո է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինչպես նշել են կազմակերպիչները, միջոցառումն առիթ էր վերարժևորելու Կոմիտասին, ևս մեկ անգամ ուկնդրելու նրա ստեղծագործությունները:

Կոմիտասի անվ. երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանի խոսքով՝ Վարդապետի ծննդյան օրվան նվիրված միջոցառումն ավանդական բնույթ է կրում և կազմակերպվում է ամեն տարի:

308593995_1272966460117816_7683688029229286564_n.jpg (47 KB)«Ազգը մեծ է իր մեծերով: Այո, մենք շատ հանճարներ ունենք, որոնց անունները ոսկե տառերով են գրվել պատմության էջերում. Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Սևակ: Կոմիտասն ապացուցեց աշխարհին, որ հայն ունի իր երգն ու երաժշտությունը: Մենք պետք է շարունակենք պահել, պահպանել ու կերտել մեր մշակույթը՝ ապրելով ու արարելով հայրենիքում անկախ բոլոր դժվարություններից»,-նշեց Զ.Բաբայանը:

308784513_1399018973835061_5097580073192063034_n.jpg (44 KB)Միջոցառմանը երաժշտական դպրոցի սաները ներկայացրել են Կոմիտասի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին, ասմունքել ու երգել նրա ստեղծագործություններից:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Search