ՀՀ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում սեպտեմբերի 28-ին զոհված 3 զինծառայողների անունները:
Հայտնի են սեպտեմբերի 28-ին հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Զոհված զինծառայողներն են փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: