Artsakhpress

Հասարակական

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ուժը կորցրած են ճանաչվել Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի սուբսիդավորման կարգում կատարված փոփոխությունները, և մինչև 2023թ. ապրիլի 1-ը կգործեն նախկին սակագները:

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Էլեկտրաէներգիայի  սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ԱՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 29-ի նիստում խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի հարցին ի պատասխան տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

ԱԺ նախագահը ողջունել է այդ որոշումը՝ շեշտելով, որ ետպատերազմյան շրջանում բնակչությունը սոցիալական ծրագրերի ակտիվացման կարիք ունի:

Նիստում քննարկվել է «Գազի սակագնի սուբիդավորման առաջարկի մասին» որոշման նախագիծը, որը միաձայն ընդունվել է խորհրդարանի կողմից: Օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացքում պատգամավորների հարցադրումները վերաբերել են նաև ձմռանն էլեկտրաէներգիայի անխափան աշխատանքին, քաղպաշտպանության ոլորտին տրամադրվող միջոցներին ու կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, Սարսանգի ջրամբարի շահագործման պայմաններին, առողջապահության ու կրթության հիմնախնդիրներին:

Նիստի ավարտին պատգամավորների հայտարարություններով հանդես են եկել Արթուր Հարությունյանը, Մետաքսե Հակոբյանը և Գեղամ Ստեփանյանը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Search