Artsakhpress

Հասարակական

Վերջին ամիսներին Ստեփանակերտում վերանորոգվել է հրետակոծությունից տուժած 32 տուն

Վերջին ամիսներին Ստեփանակերտում քաղաքային իշխանության նախաձեռնությամբ իրականացվել կամ շարունակվում են կյանքի կոչվել բազմաբնույթ շինարարական ծրագրեր:

Վերջին ամիսներին Ստեփանակերտում վերանորոգվել է հրետակոծությունից տուժած 32 տուն

Վերջին ամիսներին Ստեփանակերտում վերանորոգվել է հրետակոծությունից տուժած 32 տուն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրել էն Ստեփանակերտի քաղաքապետարանից՝ զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի շրջանակներում 5 բնակարաններ արդեն վերանորոգվում են: Եվս 10 բնակարանների վերանորոգման համար հայտարարված է մրցույթ: 19 ընտանիքների էլ բնակարանի վերանորոգման նպատակով տրամադրվել է փոխհատուցման գումար: Հրետակոծությունից տուժած 32 տուն վերանորոգվել է:

305927136_819005082869023_2060024655107056419_n.jpg (326 KB)

Բարեկարգվել են Իսակով 1ա և 3 շենքերի բակերը, նաև վերակառուցվել է նշված հասցեների հարակից վթարային հենապատը:

Նախատեսվում է բարեկարգել Հեքիմյան 16 և 18 շենքերի ավտոկայանատեղին: Ընթացքում է Հեքիմյան 3բ շենքի խաղահրապարակի կառուցումը, Անդրանիկի 6 շենքի խաղահրապարակի նախագիծն արդեն հաստատված է, և մինչև տարեվերջ այն կիրագործվի: Մանուկյան 120 շենքի խաղահրապարակի նախագիծն էլ պատվիրված է: Վերանորոգվում են Սարոյան 2, Հեքիմյան 16 շենքերի կողային պատերի ճակատները: Ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվում Իսակով ու Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում: Այս և քաղաքի մի քանի այլ խաչմերուկներում նաև տեղադրվում են լուսացույցներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով:

309352499_819005066202358_122800831864139132_n.jpg (285 KB)Մինչև տարեվերջ նախատեսվում է փոխարինել Հեքիմյան 2բ և 14բ բազմահարկ շենքերի վերելակները:

Հաշմանդամների համար քաղաքում տեղաշարժվելը փոքրիշատե հարմար դարձնելու նպատակով թեքահարթակներ են կառուցվել Շախմատի Կենտրոնական տան և Ազգային վիճակագրական ծառայության շենքի հարակից տարածքներում:

Համար 10 հիմնական դպրոցի հիմնանորոգման համալիր ծրագրի իրականացումն ակտիվ փուլում է. աշխատանքներն ընթանում են լայն թափով:

290054151_819004666202398_3512490972836194656_n.jpg (338 KB)306001731_819004762869055_78004419859309624_n.jpg (129 KB)


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search