Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի առաջին նիստում քննարկվել է ««Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ընդունվել 28 կողմ ձայնով:
Ո՞ր դեպքում հանրային և ոչ հանրային միջոցներից ֆինանսավորվող ՀԿ-ների հաշվետվությունները կենթարկվեն պարտադիր աուդիտի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրենքի փոփոխության համաձայն՝ հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները պարտադիր աուդիտի կենթարկվեն հանրային միջոցներից 10 միլիոն դրամ և ավելի, իսկ ոչ հանրային միջոցներից 5 միլիոն և ավելի ֆինանսավորվելու դեպքում:
Ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 26-րդ հոդվածի դրույթների գործողությունը՝ ոչ հանրային միջոցներից ֆինանսավորված հասարակական կազմակերպությունների մասով, տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետա ծագած հարաբերությունների վրա։