Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 հիմնական դպրոցի մասնաշենքում ավարտական փուլում են ծանրամարտի սպորտդահլիճի վերանորոգման աշխատանքները։
Մայրաքաղաքի Եղիշե Չարենցի անվան համար 7 դպրոցում ծանրամարտի սպորտդահլիճի վերանորոգումը մոտենում է ավարտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
«Սպորտդահլիճի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2021 թվականի նոյեմբեր ամսից։
Փոխվել են պատուհանագոգերը,կառուցվել են աստիճաններ, սանհանգույց, հանդերձարան։
Շինաշխատանքների ավարտից հետո շենքային պայմանները հնարավորություն կտան լիարժեք մարզումներ իրականացնել»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության ճանապարհաշինության քաղաքականության բաժնի պետ Մհեր Համբարձումյան՝ հավելելով, որ շինաշխատանքները իրականացնում է «ԱՐՄ-ԱՐ Գրուպ» ՍՊ ընկերությունը՝ պետական բյուջեի միջոցներով։