Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն անդրադարձել է Ադրբեջանի վերջին ագրեսիաներին:
Հայերը պետք է խաղաղ ապրելու հնարավորություն ունենան. Անն Լույո

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
«Շատ օգտակար էր այցը սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից տուժած տարածքներ։ Բազմաթիվ տներ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ են ավերվել կամ վնասվել:
Հայերը պետք է խաղաղ ապրելու հնարավորություն ունենան: Ֆրանսիան շարունակում է աշխատել հանուն Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է դիվանագետը: