Artsakhpress

Քաղաքական

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի ներկայացուցիչների հետ՝ ղեկավար Նորա Հովսեփյանի գլխավորությամբ։

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի ներկայացուցիչների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության խորհրդի անդամներ և մի խումբ բարերարներ։

Այս մասին հայտնել են ԱՀ արտաքին գործերի նախարարությունից: Տեղեկատվության համաձայն՝ քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։

Նախարարը երախտագիտություն է հայտնել Հայ դատի հանձնախմբին՝ Արցախին մշտապես սատարելու և Արցախի շահերը պաշտպանելու համար։

Դավիթ Բաբայանը բարձր է գնահատել Հայ կրթական հիմնարկության ջանքերը գիտակրթական ոլորտում շոշափելի արդյունքների հասնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ կառույցն իր ուրույն դերակատարությունն ունի հայ ժողովրդի մտավոր ներուժի զարգացման գործում։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. տուժածներ չկան. ՌԴ ՊՆ

Ստեփանակերտի ՄՊՍԿ-ում ստուգարքներով ամփոփում են սաների կես տարվա աշխատանքի արդյունքները

Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի

Շրջափակմամբ պայմանավորված` ինչ խնդիրներ կառաջանան մսի շուկայում. պարզաբանում է պատասխանատուն

Կադրային փոփոխություններ ՀՀ զինված ուժերում

Հայտնի է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակի անունը

Ուկրաինայի պատերազմը երկարատեւ է, նոր պատերազմներ չեն լինի

Հայաստանում նախատեսում են փոխել Զինված ուժերի հանդերձանքը

Հայոց «մտավորական» շերտի ողբերգություն․․․ այն ունակ է միայն ուրիշի հրաժարականը կամ ինքնասպանությունը պահանջել, միայն թե ինքը «հաղթած ու հպարտ քայլի». Ստյոպա Սաֆարյան

Search