Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից փոխանցվել են շուրջ 1 մլրդ 176 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Արցախից շուրջ 1 մլրդ 176 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ են փոխանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական եկամուտների կոմիտեից:
««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` 2022 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 1,175.7 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ»,-նշված է հաղորդագրության մեջ: