Սեպտեմբերի 30-ին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան արագացված կարգով հայտ էներկայացնում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Ուկրաինան արագացված կարգով հայտ էներկայացնում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար․ Զելենսկի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Դե ֆակտո մենք արդեն անցել ենք մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ։ Դե ֆակտո մենք արդեն ապացուցել ենք համատեղելիությունը Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին։ Այսօր Ուկրաինան դա դե յուրե անելու հայտ է ներկայացնում։ Մի գործընթացով, որը համահունչ կլինի մեր արժեքին՝ մեր ողջ համայնքի պաշտպանության համար: Արագացված կարգով»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին։