Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. NBC News

Սպասվում է, որ Բայդենի վարչակազմը ուրբաթ կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների մասին՝ Ուկրաինայի չորս շրջանների վիճահարույց բռնակցմանն ի պատասխան:

ԱՄՆ-ը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. NBC News

ԱՄՆ-ը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. NBC News
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, news.am-ի փոխանցմամբ, NBC News-ին ասել է Սպիտակ տան պաշտոնյան։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի «ֆիկտիվ հանրաքվեի» արդյունքները եւ կշարունակի ռազմական եւ հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
Չորեքշաբթի Բայդենի վարչակազմը հայտարարել էր Ուկրաինային անվտանգության համար լրացուցիչ 1.1 միլիարդ դոլարի օժանդակության մասին:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Կրեմլում տեղի է ունեցել ինքնահռչակ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու մասին համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Search