Artsakhpress

Հասարակական

Երիտասարդ արցախցին շարունակում է մշակել սահման դարձած իր այգին՝ սերնդեսերունդ փոխանցելու համոզմունքով

Երիտասարդ գյուղատնտես Արեն Խաչատրյանը, Արցախյան երրորդ պատերազմից հետո էլ շարունակում է այգեգործությամբ է զբաղվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում, որը հայտնի է խաղողի ու նռան մշակությամբ:

Երիտասարդ արցախցին շարունակում է մշակել սահման դարձած իր այգին՝ սերնդեսերունդ փոխանցելու համոզմունքով

Երիտասարդ արցախցին շարունակում է մշակել  սահման դարձած իր այգին՝ սերնդեսերունդ փոխանցելու համոզմունքով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արեն Խաչատրյանը նախ նշեց, որ ավարտել է Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի խմորման արտադրության և գինեգործության բաժինը:

Нет описания.

Տարիներ շարունակ նա զբաղվում է այգեգործությամբ՝ հայրենի Խրամորթի տարածքում: Այգուց ստացված խաղողի և նռան բերքն օգտագործում է գինի պատրաստելու համար, մի մասն էլ իրացնում է:

Нет описания.

«Պատերազմի հետևանքով այգու մեծ մասը մնաց թշնամու հսկողության տակ գտնվող տարածքում, ինչը, սակայն, պատճառ չդարձավ հուսահատվելու համար. շարունակում ենք մշակել մնացածը: Ներկայումս պատրաստվում ենք նռան բերքահավաքին, իսկ խաղողինն արդեն ավարտել ենք: Չնայած տարածքը թշնամու դիտակետում է, բայց ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մշակել մեր հողը, այգին, որպեսզի հակառակորդն էլ տեսնի, որ մենք չենք ընկճվում, շեն ենք պահում Արցախ աշխարհը»,- ասել է Ա. Խաչատրյանը:

Нет описания.

Անդրադառնալով այգեգործությամբ զբաղվելու մտահղացման նախապատմությանը, նա վերհիշեց, որ 10 տարի առաջ հայրը հիմնել է «Թոռնիկների այգի»՝ տարբեր տեսակի պտղատու ծառերով:

Ներկայում ինքն է շարունակում հոր գործը, ընդլայնելով այգին՝  սերնդեսերունդ փոխանցելու համոզմունքով՝ անկախ թշնամու սադրանքներից:

Нет описания.

Երիտասարդ այգեգործի խոսքով՝ իր հաջողության գրավականն առաջին հերթին աշխատասիրություն է, սերը հողի նկատմամբ: Գյուղատնտեսական աշխատանքներում ավելի հմտանալու համար նա շարունակում է սովորել հողի լեզուն ու ծառի մշակման նրբությունները, մասնակցելով վերապատրաստման դասընթացների, որոնցից ստացած գիտելիքներն կիրառում է գործնականում:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search