Artsakhpress

Վերլուծական

Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը:

Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում

Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ Գանտահարյանը հիշեցրել է բանակցությունների ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարությունը, որ իրենք լրջորեն են տրամադրվելմնայուն համաձայնության հասնելուն, իսկ ԱՄՆ-ն ներկայացրել է տեքստ, որտեղ շատ անորոշություններ կան:
Գանտահարյանի խոսքով՝ Իրանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը մի քանի ուշագրավ կետ է պարունակում։ «Վիեննայում դրական բանակցություններ են կայացել, եւ լուծումը բացառապես դիվանագիտությամբ է լինելու։ Սա նշանակում է, որ բացառվում է ուժի կիրառումը։ Այդուհանդերձ, Վաշինգտոնն անորոշ կետեր է թողել։ Ըստ պաշտոնական Թեհրանի՝ եթե ԱՄՆ-ն կամք ունի, ապա համաձայնությունը կկայանա։ Այստեղ արդեն պատասխանատվությունը Վաշինգտոնի ուսերին է դրվում և միաժամանակ ասվում է,  որ Թեհրանը պատրաստ է գնալ փոխընդունելի համաձայնության: Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը չպետք է քաղաքական ազդակներ հաղորդի իր աշխատանքներին եւ կրկնակի ստանդարտների գործելաոճ չկիրառի։ Սլաքը դարձյալ ուղղվել է ԱՄՆ-ին, որը, ըստ Թեհրանի, քաղաքականացնում է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գործառույթները»,- նշում է Գանտահարյանը։
Նրա գնահատմամբ՝ այս ուղերձները նկատի ունենալով՝  կարելի է ասել, որ գործընթացը «մի քայլ առաջ երկու քայլ հետ» մարտավարությամբ է ընթանում, ինչը տեղապտույտ է։ «Չեմ կարծում, որ հավելյալ լարվածության կգնա գործընթացը, որովհետեւ ԱՄՆ-ն ու ընդհանրապես միջազգային հանրությունը հիմա կենտրոնացել են Ռուսաստանի դաշնության վրա։ Կարծում եմ՝ որքան խորանան լարվածությունն ու առճակատումը Ռուսաստանի հետ, այնքան Վիեննայի բանակցությունները դուրս կգան տեղապտույտից եւ կընթանան բնականոն հունով»,- ասել է Գանտահարյանը։

     

Քաղաքական

Արմեն Գրիգորյանը մեկնել է Թեհրան՝ քննարկելու տարածաշրջանում վերջին զարգացումները

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կիրակի ժամանել է Թեհրան՝ հանդիպելու իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար գեներալ Ալի-Աքբար Ահմադիանի հետ։

Ինչո՞ւ ԵՄ-ն չարձագանքեց. Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև կներկայացնի

Ինչո՞ւ ԵՄ-ն չարձագանքեց Ադրբեջանին. Եվրոպան պառակտված է, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դարձել է իր միջնորդության պատանդը:

Դարերի պատմություն են կորցրել․ The Independent-ը՝ Արցախից հայերի բռնագաղթի մասին

Լեռնային Ղարաբաղի փլուզումից հետո էթնիկ զտումների վախից փախչող սարսափած ընտանիքները ջրի եւ վառելիքի պակաս են զգում հարեւան Հայաստան երկօրյա հուսահատ ճանապարհորդության ժամանակ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը մեծացնում է իր աջակցությունը Հայաստանի իշխանություններին

Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 100 հազար փախստական, որոնցից շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Քիչ առաջ ադրբեջանցիները գերեվարել են գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին

Ադրբեջանը սկսել է գրանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար

Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում Արցախի ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար

Եվլախում ընթանում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Search