Բլինքենը Ժոլիին բացեիբաց պատմել է «Հյուսիսային հոսք» գազատարները ոչնչացնելու ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դրդապատճառների մասին․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր թելեգրամյան ալիքում հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ բացահայտ խոսել է «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերի ոչնչացման համար ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դրդապատճառների մասին։
Բլինքենը Ժոլիին բացեիբաց պատմել է «Հյուսիսային հոսք» գազատարները ոչնչացնելու ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դրդապատճառների մասին․ Զախարովա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը։
«Բլինքենը բացահայտ և անամոթաբար պատմել է այն մասին, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա գործընկերները դրդապատճառներ ունեն «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարները ոչնչացնելու համար», - ասաց նա:
Պատասխանելով Բլինքենի այն խոսքին, թե Ռուսաստանը որպես զենք է օգտագործում էներգիան, Զախարովան ընդգծել է, որ նման բան երբեք չի եղել, իսկ Ռուսաստանն ու ԽՍՀՄ-ը 50 տարի շարունակ անդադար գազ են մատակարարել Եվրոպային։ Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ի այս «սուտը» խոսում է Վաշինգտոնի կողմից այս թեմայի շահարկման մասին։
Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հեղուկ բնական գազի արդյունահանումն ավելացնելու և այն «Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետևանքով» ունեցած կորուստները փոխհատուցելու համար Եվրոպային մատակարարելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը վկայում են, որ ԱՄՆ-ը