Artsakhpress

Միջազգային

ԵՄ-ն ցանկանում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ բողոքի ցույցերը ճնշելու պատճառով

Եվրամիության (ԵՄ) որոշ երկրներ Իրանի դեմ պատժամիջոցների առաջարկներ են պատրաստել՝ ի պատասխան կանանց բողոքի ակցիաների ենթադրյալ ճնշման:

ԵՄ-ն ցանկանում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ բողոքի ցույցերը ճնշելու պատճառով

ԵՄ-ն ցանկանում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ բողոքի ցույցերը ճնշելու պատճառով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Նախագծով առաջարկվում է 16 անձի և կազմակերպությունների սև ցուցակում ներառել։ Panorama.am-ը գրում է, որ այդ մասին հայտնել է Der Spiegel-ը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակներին։

Հրատարակության տվյալներով՝ սահմանափակումների նախաձեռնողները եղել են Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան և Չեխիան։ Նրանք ակնկալում են, որ ԵՄ մակարդակով նոր պատժամիջոցների մասին որոշում կկայացվի հոկտեմբերի 17-ին ասոցիացիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

Իրանում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի 17-ին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Պաշտոնական վարկածով՝ աղջկան բերման են ենթարկել բարքերի ոստիկանություն՝ գլխաշորը ոչ ճիշտ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Search