Եվրամիության (ԵՄ) որոշ երկրներ Իրանի դեմ պատժամիջոցների առաջարկներ են պատրաստել՝ ի պատասխան կանանց բողոքի ակցիաների ենթադրյալ ճնշման:
ԵՄ-ն ցանկանում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ բողոքի ցույցերը ճնշելու պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նախագծով առաջարկվում է 16 անձի և կազմակերպությունների սև ցուցակում ներառել։ Panorama.am-ը գրում է, որ այդ մասին հայտնել է Der Spiegel-ը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակներին։
Հրատարակության տվյալներով՝ սահմանափակումների նախաձեռնողները եղել են Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան և Չեխիան։ Նրանք ակնկալում են, որ ԵՄ մակարդակով նոր պատժամիջոցների մասին որոշում կկայացվի հոկտեմբերի 17-ին ասոցիացիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
Իրանում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի 17-ին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Պաշտոնական վարկածով՝ աղջկան բերման են ենթարկել բարքերի ոստիկանություն՝ գլխաշորը ոչ ճիշտ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։