Artsakhpress

Ռազմական

Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլը

Ղազախստանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2022», «Որոնում 2022» և «Էշելոն 2022» հատուկ վարժանքների ակտիվ փուլը։

Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլը

Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մինչև հոկտեմբերի 8-ը անցկացվելիք զորավարժությունների ընթացքում մշակվելու են պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և բազմակողմանի ապահովման հարցերը, փոխանցում է tert.am-ը։

«Փոխգործողություն 2022» հրամանատարաշտաբային զորավարժությունը նախատեսում է հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ռազմական հակամարտության տեղայնացման համատեղ գործողության նախապատրաստման և անցկացման հարցերի մշակում:

«Որոնում 2022» զորավարժության ընթացքում պետք է մշակվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական մարմինների և ուժերի կողմից հետախուզության կազմակերպումը և իրականացումը, իսկ «Էշելոն 2022»-ն ուղղված է նյութատեխնիկական ապահովման կազմակերպման մշակմանը:

Նշենք, որ Հայաստանն այս զորավարժություններին չի մասնակցում՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով։ ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Search