Artsakhpress

Հասարակական

Այսպիսի կամք, ոգի ու արմատներ ունեցող մարդկանց հնարավոր չէ կոտրել. Ռուբեն Վարդանյանն այցելել է Խնապատ համայնք

Հանրային գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանն այցելել է Ասկերանի շրջանի Խնապատ համայնք և հանդիպում ունեցել գյուղի բնակիչների հետ:

Այսպիսի կամք, ոգի ու արմատներ ունեցող մարդկանց հնարավոր չէ կոտրել. Ռուբեն Վարդանյանն այցելել է Խնապատ համայնք

Այսպիսի կամք, ոգի ու արմատներ ունեցող մարդկանց հնարավոր չէ կոտրել. Ռուբեն Վարդանյանն այցելել է Խնապատ համայնք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին նա գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:

«Մեր ուժը մեր գյուղերի ու սեփական կարողությունների ու ուժերի նկատմամբ վստահության մեջ է: Արցախի Խնապատ գյուղի բնակիչներից բոլորս շատ բան ունենք սովորելու: Ընդամենը ամիսներ առաջ էր թշնամին կրկին գնդակոծել գյուղը, բայց նրանց մտքով չի էլ անցնում լքել հարազատ բնակավայրը: Գտնվելով անմիջապես սահմանին՝ թշնամու թիրախում, խնապատցիները ոչ միայն չեն վհատվում, այլև ամուր կանգնած են իրենց հողի վրա ու դեռ ապագային ուղղված ծրագրեր են իրականացնում:

310336114_1812675599077694_6048363107649648129_n.jpg (918 KB)Գյուղի հողատարածքների զգալի մասը թշնամու նշանառության տակ է, ինչը խնդիրներ է առաջացնում գյուղատնտեսական աշխատանքների համար: Բայց հուսահատությունն այս մարդկանց համար չէ: Ռուսաստանում ապրող իրենց հայրենակցի աջակցությամբ գյուղում սառնարանային տնտեսություն են հիմնել և մտածում են վերամշակող արտադրություն ունենալու ու իրենց գյուղի համեղ պտուղներն արտահանելու մասին: Իսկ գյուղի երեխաների համար ստեղծագործական պարապմունքների հնարավորություն են ստեղծել:

310509169_1812675795744341_3203158016058388773_n.jpg (599 KB)Խնապատ այցելությունն ու բնակիչների հետ հանդիպումը, նրանց հետ շփումն ինձ համար չափազանց կարևոր էր: Մշտապես անմիջական վտանգի տակ ապրող մարդիկ ավելի լավ են հասկանում իրավիճակն ու ձևակերպում մեր խնդիրները: Նրանք չեն դժգոհում իրենց վիճակից, ապրուստից, նյութական կորուստներից (թեև դրա բոլոր հիմքերն ունեն), նրանց մտահոգում է այն, որ ոչ բոլորն են գիտակցում հայրենիքը կորցնելու վտանգի լրջությունը: Նրանց հետ հանդիպումը ոգեշնչող էր: Այսպիսի կամք, ոգի ու արմատներ ունեցող մարդկանց հնարավոր չէ կոտրել: Հնարավոր չէ կոտրել նաև հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ համախմբված ժողովրդին»,-նշել է նա:

310445942_1812674865744434_660773376762752421_n.jpg (520 KB)


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Search