Artsakhpress

Քաղաքական

Թոմաս դե Վաալը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորների վայրագությունները

«Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ զինվորների սպանությունը:

Թոմաս դե Վաալը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորների վայրագությունները

Թոմաս դե Վաալը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորների վայրագությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թվիթերի իր միկրոբլոգում հրապարակելով Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մեկնաբանությունը հայ ռազմագերիների սպանության մասին՝ Թոմաս դե Վաալը գրել է. «2020 թվականի պատերազմի ռազմական հանցագործությունների անպատժելիությունն ու հետաքննության բացակայությունը խթանում են նոր վայրագություններ: Սա վայրագություն է: Այսօր էլ յոթ անզեն հայ տղամարդկանց ակնհայտ սպանությունն է (հրապարակվել.- խմբ.) Ադրբեջանի վերջին ներխուժման ժամանակ։ Ուրախ եմ տեսնել ԵՄ-ի արձագանքն այս խնդրին»:
«Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իսկական է, ապա սա պատերազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, մեղավորներն էլ պետք է պատժվեն»,- 1lurer-ի փոխանցմամբ՝ գրել էր Տոյվո Կլաարը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական անձիք դրամական աջակցություն կստանան

Search