Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն քննադատել է եվրոպական լրատվամիջոցներին և քաղաքական գործիչներին` Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին չարձագանքելու համար։
Վալերի Բուայեն դատապարտել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային ԶԼՄ-ների լռությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ֆրանսիայի, ԵՄ լրատվամիջոցներ, ինչի՞ եք սպասում, որ գործեք փոքր ու ժողովրդավար Հայաստանի անունից։ Տիկի՛ն Ուրսուլա ֆոն դեր Լայեն, սպասեք, մինչև ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները ավարտե՞ն 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Հայերի արյունն ավելի քի՞չ արժի, քան ուկրաինացիների արյունը»,- 1lurer-ի փոխանցմամբ՝ Թվիթերում գրել է Բուայեն։