Artsakhpress

Քաղաքական

ՌԴ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում ուշադիր քննել գերիների գնդակահարության տեսանյութը

Ռուսաստանյան կողմը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ համակողմանի վերլուծության ենթարկել զինծառայողների գնդակահարության տեսանյութերը։ Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

ՌԴ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում ուշադիր քննել գերիների գնդակահարության տեսանյութը

ՌԴ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում ուշադիր քննել գերիների գնդակահարության տեսանյութը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին  նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
 
«Ցուցադրված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության տեսարաններով։ Միջազգային հումանիտար իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրամասն հետաքննվեն։ Կոչ ենք անում հայկական ու ադրբեջանական իշխանություններին անհապաղ համակողմանի վերլուծության ենթարկել տվյալ տեսանյութերը, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների տեսանկյունից, իսկ փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-նշել է դիվանագետը:
 
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրադրությունը առողջացնելու և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար: «Խաղաղությունն այլընտրանք չունի։ Պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին », - հավելել է նա։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Search