Artsakhpress

Հասարակական

ԱԺ նախագահն ընդունել է «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի մի խումբ փորձագետների

Հոկտեմբերի 3-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանն ընդունել է «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետներ Ալեքսանդր Մանասյանին, Թաթուլ Մանասերյանին և Լարիսա Ալավերդյանին։

ԱԺ նախագահն ընդունել է «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի մի խումբ փորձագետների

ԱԺ նախագահն ընդունել է «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի մի խումբ փորձագետների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի  նախագահը խոսել է մինչպատերազմյան և հետպատերազմական խորհրդարանական գործունեության մասին, անդրադարձել 2020թ․ աշնանային պատերազմին, 2022թ․ մարտյան և օգոստոսյան դեպքերին և 2022 թ․ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հերթական ագրեսիային։
 
Արթուր Թովմասյանը կարևորել է Արցախի և Հայաստանի հարցի առնչությամբ ցանկացած ձևաչափով քննարկում։  
 
Փորձագետները մտագոհություն են հայտնել արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ազգային միասնական հայեցակարգի բացակայության պայմաններում հիմնախնդրի առանցքային հարցերի շուրջ հանրային համաձայնության կամ անհամաձայնության դրսևորումների շուրջ։
 
Այնուհետև «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ Արցախում են հստակ ծրագրով, որի նպատակն է արցախյան հիմնախնդրի առանցքային հարցի շուրջ հանրային համախոհության հաստատումը։
 
Հանդիպման ավարտին նախաձեռնության հեղինակները ԱԺ նախագահին և խմբակցության ղեկավարներին հրավիրել են հարցի շուրջ առաջիկա օրերին ԱրՊՀ-ում  կազմակերպվելիք քննարկումներին։
 
Հանդիպմանը ներկա էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Ռ․ Ղահրամանյանը

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Search