Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանին ԱԹՍ–ներ չեն փոխանցվել. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին այսօր հերքել է ռուսական կողմին Ուկրաինայի հետ հակամարտության մեջ օգտագործելու նպատակով անօդաչու թռչող սարքեր փոխանցելու մասին լուրերը:

Ռուսաստանին ԱԹՍ–ներ չեն փոխանցվել. Իրանի ԱԳՆ

Ռուսաստանին ԱԹՍ–ներ չեն փոխանցվել. Իրանի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին է ՌԻԱ Նովոստին։
 
«Իրանը չհիմնավորված է համարում Ուկրաինայի հետ պատերազմում օգտագործելու նպատակով Ռուսաստան անօդաչու սարքերի մատակարարման մասին հրապարակված հաղորդագրությունները և չի հաստատում դրանք»,-ասել է Քանանին, որի խոսքը հրապարակվել է Իրանի ԱԳՆ–ի Telegram ալիքում:
 
Քանանին ընդգծել է, որ Իրանը չեզոքության վրա հիմնված քաղաքական ուղեգիծ է պահպանում։ Նրա խոսքով՝ Թեհրանը հավատարիմ է այն տեսակետին, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տարաձայնություններն անհրաժեշտ է լուծել քաղաքական ճանապարհով:
 
Սեպտեմբերի 30-ին Պուտինը ստորագրեց ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին պայմանագրերը։
 
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 221-րդ օրը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Search