Artsakhpress

Տնտեսական

Արցախի գյուղերից 2-ը խմելու ջրի նոր ցանց կունենան. ՀՀ ուսանողների նոր նախագիծը

Արցախի Ասկերանի շրջանի Լուսաձոր և Ներքին Սզնեք գյուղերը ջրամատակարարման նոր ցանց կստանան։ Աշխատանքները պիտի մեկնարկեն եկող գարնանը և տևեն շուրջ վեց ամիս։ Նախագիծը Արցախի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով կազմել է Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի մագիստրանտների թիմը։

Արցախի գյուղերից 2-ը խմելու ջրի նոր ցանց կունենան. ՀՀ ուսանողների նոր նախագիծը

Արցախի գյուղերից 2-ը խմելու ջրի նոր ցանց կունենան. ՀՀ ուսանողների նոր նախագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համալսարանում գործում է որոշում, ըստ որի` ուսանողների ավարտական աշխատանքների համար ընտրվում են իրական նախագծեր։ Ուսանողների թիմը Արցախի իշխանություններից ստացել է տեղանքի մանրամասն քարտեզներ և տեխնիկական առաջադրանք։
 
«Բացի նախագծից, ուսանողները կկատարեն հեղինակային հսկողություն, այսինքն` կգնան Արցախ ու տեղում կաշխատեն շինարարների հետ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը։
 
Լուսաձորի և Ներքին Սզնեքի խմելու ջրի ցանցերը կառուցվել են 1960-ականներին ու խիստ քայքայված են։ Սահակյանի խոսքով` 44-օրյա պատերազմից հետո արցախցիներին վերաբնակեցնելու համար կարևոր է բնակավայրերում ունենալ նորոգված ենթակառուցվածքներ։
 Декан строительного факультета Национального Университета архитектуры и строительства Арам Саакян - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2022
Համակարգը սպասարկման մեծ ծախսեր չի պահանջի, քանի որ նախկինի պես լինելու է ինքնահոս։ Բացի այդ, որպեսզի ջուրը մատակարարվի անխափան, որոշվել է հիմնական խողովակը կառուցել օղակաձև սկզբունքով։ «Այդ դեպքում, եթե դրա մի հատվածում վթար առաջանա, այդ հատվածի տներին ջուր կհասցվի օղակի մնացած հատվածներից»,– պատմել է նախագծի համահեղինակ, մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Էրիկ Օդաբաշյանը։
 
Մյուս համահեղինակը` նույնպես մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Գոռ Պողոսյանն էլ ավելացրեց` ջրամատակարարումը հաշվարկվել է մի փոքր ավելի քիչ, քան քաղաքներում` մեկ տնտեսության համար օրական 200 լիտր։ Ավելի լայն տրամագծերով խողովակներ են նախատեսվել գյուղերի մանկապարտեզների ու դպրոցների համար։
 
Ցանցում տեղադրվելու են պոլիէթիլենային խողովակներ, որոնք գրեթե կվերացնեն ջրի կորուստները. դրանց նախագծային մեծությունը մինչև 10% է, ինչը հայկական պայմաններում շատ բարձր ցուցանիշ է։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search